Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Կոնֆլիկտներ չեն լինում, քանի որ ես թույլ չեմ տալիս». Էդգար Իգիթյանը՝ նշանածի հետ հարաբերությունների ու սերիալային կերպարի մասին

ՎԻԴԵՈ

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանին հեռուստադիտողն արագ սիրեց ու ընդունեց: Նրա մուտքը սերիալային ինդուստրիա սկսվեց «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» գեղարվեստական ֆիլմից, որին հաջորդեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որում էլ այս պահին նկարահանվում է դերասանը: Էդգարի հետ զրուցել ենք դերասանական խաղի, նախասիրությունների ու սիրելիի հետ ծանոթության մասին:

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Էդգարը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ Մաքսին: Համեմատելով «Սահմանին» հեռուստասերիալում մարմնավորած կերպարի հետ՝ դերասանը նկատում է, որ տարբերությունները շատ են ու ակնհայտ. «Ֆելիքսը համեստ ու հավասարակշռված տղա էր, իսկ ահա Մաքսը տաքարյուն, կռվարար ու միշտ իրադարձությունների կենտրոնում հայտնվող ակտիվ երիտասարդ է: Դպրոցում նա  առանձնանում է իր բնավորությամբ, շատերը վախենում են նույնիսկ նրա հետ շփվելուց, որ խնդիրներ չունենան: Հետաքրքիր կերպար է, որը ժամանակի ընթացքում հանուն սիրած աղջկա փոխվում է, ավելի բարի ու մեղմ բնավորություն ձեռք բերում»:

Կերպարը որքանով է բնորոշում իրական Էդգարին, դերասանը դժվարանում է ասել. «Չէի ասի, որ Մաքսի նման եմ, բայց դպրոցական տարիներին ես էլ եմ տաքարյուն եղել։ Գլոբալ առումով բացարձակ տարբեր ենք, Մաքսը որոշումներն ավելի կտրուկ է կայացնում՝ ի տարբերություն ինձ»:

16387331_1323468294366317_914220910371192480_n16388074_1325067517539728_7260949628451970004_nՀարցին՝ իրեն պահանջված դերասան համարում է, Էդգարը դժվարացավ պատասխանել. «Թե՛ կերպարային և թե՛ դերասանական խաղի առումով արձագանքները դրական են, ինչն էլ ինձ թույլ է տալիս մտածել, որ ամեն դեպքում հեռուստադիտողն ինձ սիրում է ու ուզում է տեսնել»:

Երկար տարիներ սպորտով զբաղվող դերասանը հիմա ամբողջ ժամանակը տրամադրել է սերիալի նկարահանումներին, բայց, այդուհանդերձ, էլի ժամանակ գտնում է իր սիրելի գործով զբաղվելու համար. «Սպորտն իմ առօրյայի մի մասն է կազմում, սա այն ասպարեզն է, որն ինձ շատ բան է տվել` ճիշտ ապրել, ճիշտ մտածել: Երկար տարիներ մարզվել ու մարզել եմ մարդկանց, բայց հիմա ժամանակս չի ներում, որ կարողանամ լիարժեք զբաղվել սպորտով, չնայած էլի հասցնում եմ սպորտ ակումբ հաճախել ու տան պայմաններում էլ մարզվում եմ»:

Էդգարն առողջ ապրելակերպի կողմնակից է ու նաև հատուկ սննդակարգով է սնվում. «Գիրանալու հակում չունեմ, բայց փորձում եմ ուտել սպիտակուցային սնունդ, քանի որ մարզվում եմ, ուզում եմ մարմնիս ինչ-որ կերպ փոխհատուցել, բայց այնպես էլ չէ, որ հրաժարվում եմ ֆաստ ֆուդից կամ շատ կալորիաներ պարունակող ուտելիքներից»:

15192783_1260667263979754_1409562055397709414_n15283938_1265771290136018_8227863041230393684_nԷդգարը վերջերս է լքել ցանկալի փեսացուների շարքը. դերասանը սեպտեմբերի վերջին նշանադրվել է: Հետաքրքրվեցինք՝ որտեղ ու ինչ պայմաններում է ծանոթացել սիրելիի հետ. «Ես ու Լուսինեն աշխատում ենք նույն ոլորտում, բայց ծանոթությունը եղել է սոցիալական ցանցում: Ամեն ինչ սկսվել է ընկերական շփումից, բայց որոշ ժամանակ հետո հասկացանք, որ շատ նման ենք իրար թե՛ բնավորությամբ, թե՛ նախասիրություններով: Երկուսս էլ սպորտով ենք հետաքրքրվում: Սկսեցինք հանդիպել, ու մեկուկես տարվա շփումից հետո ամեն ինչ բերեց նրան, որ որոշեցինք մեր հարաբերություններն օրինականացնել»:

Պարզվում է՝ նշանադրությունն Էդգարի կյանքում էական փոփոխություն չի մտցրել. «Ապրում եմ այնպես, ինչպես նախկինում, ոչ մի բան չի փոխվել, միայն մի քայլով ավելի եմ մոտեցել իմ երջանկությանը»:

21766620_1564425876937223_7588411323327284446_n21768132_1563600250353119_1667270808188736562_n

Անընդհատ գեղեցիկ աղջիկների շրջապատում լինելով՝ Էդգարը սիրելիին խանդի տեսարանի առիթ, այդուհանդերձ, չի տալիս: Նրա խոսքով՝ հաջողվում է վեճերից խուսափել, քանի որ սիրելիի հետ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է. «Կոնֆլիկտներ չեն լինում, քանի որ ես թույլ չեմ տալիս: Փորձում եմ այն սահմանը, որն ինքս ինձ համար գծել եմ, երբեք չանցնել ու առաջինը՝ հենց ինձ համար: Մենք իրար լավ գիտենք ու վստահում ենք»:

Էդգարի սոցիալական էջերին հետևելով՝ անհնար է չնկատել, որ դերասանը սիրում է գայլերին։ Կենդանու հանդեպ սերը դերասանը պայմանավորում է նրանով, որ բնավորությամբ ու խարիզմայով նմանություններ ունեն. «Գայլն իմ ամենասիրելի կենդանին է: Բնավորությամբ ես էլ եմ ինձ համարում այդպիսին։ Գայլն ինձ համար արդարության, ուժի ու հավատարմության խորհրդանիշ է, որը որոշակիորեն նաև ինձ է բնորոշում»:

22045670_1564369116942899_6082061716288145162_n13939300_1161180843928397_7814069123398067083_n19113620_1459692374077241_379084776799282296_n

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԱշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելՀաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակըԱրմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանցՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցըԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաՓոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկներըԻրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը
Ամենադիտված