Պուտինի խոսնակը բացատրել է, թե ինչու ԱՄՆ և ՌԴ ղեկավարներն այդպես էլ չհանդիպեցին ԱԽՏԽ գագաթնաժողովին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, թե ինչու Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ այդպես էլ չկայացավ սպասված Պուտին-Թրամփ հանդիպումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է գագաթնաժողովը՝ այդպես էլ չխոսելով Պուտինի հետ:
Ինչպես ներկայացնում է ռուսական РИА НОВОСТИ գործակալությունը, Պեսկովը հայտնել է, որ ամերիկյան կողմը հանդիպումը պլանավորելիս հաշվի չի առել ռուսական կողմի ցանկություններն ու կարծիքը:
«Նրանք փորձում էին համաձայնության գալ առանձին երկկողմ հանդիպման վերաբերյալ, սակայն առաջարկեցին ժամ և վայր, որը միայն իրենց էր հարմար», - ասել է Պեսկովը:
Պատասխանելով նաև ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին լրագրողների հարցին, Պուտինի խոսնակը շեշտել է, որ նման տեղեկությունները հիմնված են չճշտված տեղեկությունների վրա