Կիսագիտակից վիճակում ակտիվիստին Ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղափոխեցին հիվանդանոց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔիչ առաջ ոստիկանության նոր Նորքի բաժնից շտապ օգնության մեքենայով Նոր Նորքի հիվանդանոց տեղափոխեցին երեկ գիշեր բերման ենթարկված մի երիտասարդի`Ահարոն Անտոնյանին։
Նրան տեղափոխեցին պատգարակով, փորի վրա պառկած։ Երիտասարդն անշարժ էր, կիսագիտակից, ուժասպառ վիճակում։
Ոստիկանության բաժնի մոտ հավաքված մարդիկ վստահեցնում էին, որ երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանությունում:
Նրա հարազատներն այնտեղ չէին եւ ամենայն հավանականությամբ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց որդու հետ։
Տեղեկացնենք նաև, որ այդ պահին ոստիկանական բաժանմունքում էր նաև օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Աղբյուրը` armtimes.com