Սերժ Սարգսյանն այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու մորը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍերժ Սարգսյանն այսօր երեկոյան այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու մորը՝ Նորա Սարգսյանին:
Armtimes.com-ը տեղեկացրել էր, որ Սարգսյանի մայրը բժշկական կենտրոն է տեղափոխվել օրեր առաջ: Ըստ որոշ տեղեկությունների, այսօր Սերժ Սարգսյանն առաջին անգամն է գնացել մորը տեսակցելու. այս ընթացքում նա արտասահմանյան տարբեր այցեր էր կատարում:
Մինչ այդ «Նաիրի»՝ սկեսրոջը տեսակցելու էր գնացել Ռիտա Սարգսյանը:
Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանի այցի կապակցությամբ «Նաիրի» բժշկական կենտրոնում մեծ թվով ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ էին հավաքված:
Բժիշկները շարունակում են գաղտնի պահել Նորա Սարգսյանի առողջական վիճակի մասին տեղեկությունները: Այս ընթացքում ընդամենը հաստատել են, որ տարեց կինը վիրահատության է ենթարկվել:
Մեր տեղեկություններով, վիրահատել են նրա աղիները: