Հայկ Մարությանը, Սերգո Կարապետյանը, Սամվել Բալասանյանը և ուրիշներ` հանուն Գյումրիի անապահովների
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՓետրվարի 27-ին Գյումրիում աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում հավաքվել է` 546.110 դրամ՝ տուփում, 500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, իսկ ավելի ուշ, իմանալով տուփի պարունակությունը, Բալասանյանների ընտանիքը 46.000 դրամ ավելացրել է իր նվիրատվությանը, փաստացի կրկնապատկելով տուփում հանգանակված գումարը:
500.000 դրամ հատկացրել է սիրված դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն: 120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից, իսկ 150.000 դրամ հատկացրել է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: 1մլն դրամ խոստացել է երկուշաբթի օրը փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը, իսկ այլ փոխանցումների մասին պարզ կլինի երկուշաբթի օրը։
Հանգանակության մանրամասները կազմակերպիչները կհրապարակեն ավելի ուշ։
Դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչեւ մարտի քսանը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ։
Այս մասին 1or.am-ը տեղեկանում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: