Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը հանդիպում է բողոքի ցույցի մասնակից 5 ուսանողի հետ (թարմացվում է)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի և ուսանողների քննարկումը` վարչապետի հետ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ իրականացնելու հարցով: 

«Մենք Ձեր օգնությունն ենք խնդրում որպես գիտությունների թեկնածու, ով օգտվել է  ակադեմիական տարկետում ունենալու իրավունքից, Ձեր անձնական ներդրումն ունենալ  հանդիպումը կայանալու հարցում»,- ասաց ուսանողներից մեկը:

Ի պատասխան ասվածին, Արամ Վարդևանյանը նշեց, որ իր անձնական ներդրումը չնչին է հաշվի առնելով, որ հանդիպումը ոչ թե իր հետ այլ վարչապետի: «Եթե լիներ այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր քննարկում, բանավեճ պետք է ուղիղ եթերով կամ լրատվամիջոցների ներկայությամբ լիներ, ապա հավատացեք հազարավոր բանակցություններ ի վերջո արդյունք չէր ունենա, քանի որ հանդիպումները փակ դռների ետևում են լինելու և չէին լինի մամուլի հաղորդագրությունները»,- ասաց նա:

Կառավարությունից առաջարկեցին, որ կառավարության տեսախցիկով կարող են նկարել և հետո տեսանյութը կտրամադրեն: Ուսանողները հարց բարձրացրեցին, թե որքան ժամանակ հետո կտրամադրվի տեսանյութը, ինչ տեսքով։

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը ուսանողներին հայտնեց, որ կախված հանդիպման ժամանակահատվածից տեսանյութը կտրամադրվի: Այսինքն, եթե կես ժամ տևի հանդիպումը, մեկ ժամ անց տեսանյութը պատրաստ կլինի, իսկ եթե մեկ ժամ հետո, ապա երկու ժամ հետ կտրամադրվի, այն կլինի կառավարության կայքում և հասանելի բոլորին: Այսպիսով՝ ուսանողները համաձայնեցին և հինգ հոգի գնացին վարչապետի հետ հանդիպման:


15.13


Կառավարության շենքի դիմաց գտնվող ուսանողներին մոտեցավ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը և նշեց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ուսանողներից հինգ հոգու, սակայն առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների, քանի որ խոսքը աշխատանքային քննարկման մասին է, որտեղ ներկայացվելու է մտահոգությունները:

Ուսանողները 15 րոպե ժամանակ խնդրեցին քննարկելու համար: Քննարկումից հետո նախ նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ քննարկումից հետո որոշում կայացրեցին, որ այդ ձևաչափով չեն կարող հանդիպել:

«Այդ ձևաչափով չենք կարող հանդիպել, քանի որ Պաշտպանության նախարարությունից նման առաջարկ եղել է և մենք հրաժարվել ենք, հիմնավորվել ենք, որը կապված է եղել ԶԼՄ-ների հետ: Այդ սկզբունքը բոլորի վրա է տարածվում և մենք դրանից չենք հրաժարվի»,-ասաց նա և առաջարկեց գոնե մեկ լրատվամիջոց ապահովի ուղիղ եթեր:

Ի պատասխան առաջարկի` Արամ Վարդևանյանը նշեց, որ նման ձևաչափով չի կարող հանդիպում լինել:


14.14

Այս պահին դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները գտնվում են Կառավարության շենքի դիմաց: 

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին.«Եկել ենք այստեղ հայտնելու մեր մտահոգությունը տարկետման իրավունքի սահմանափակման հետ կապված: Ցավոք ձեզնից մենք դեռ կարծիք չենք լսել, կցանկանանք լսել ձեր կարծիքը օրինագծի մասին և կմնանք այնքան ժամանակ մինչև կստանանք որևէ պատասխան»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

 
13։40 

Ուսանողները շարունակում են դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի: Նրանք քայլերթով շարժվում են Աբովյան փողոցով՝ վանկարկելով ազատ, անկախ ուսանող և տարկետում լինելու է:

 



11:34

Դասադուլի ակցիայի մասնակիցները բանակցեցին ԵՊՀ անվտանգության աշխատակցի հետ՝ փորձելով ներս մտնել երեք լրատվամիջոցների ուղեկցությամբ: Ներս մտնելու նպատակն էր տեսնել՝ ներսում ուսանողներ կա՞ն, թե ոչ:


Ներս մտնելու թույլտվությունը ստանալուց հետո նախաձեռնության անդամներից մի քանիսը լրատվամիջոցների ուղեկցությամբ շրջեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և արձանագրեցին, որ մի քանի լսարաններ դատարկ են:

Մի լսարանում էլ երկու ուսանող կար, որոնք նշեցին՝ դուրս չեն եկել և ակցիային չեն միացել ինքնակամ, քանի որ դեմ չեն այս օրենքի նախագծին:


Ստացվող պարզաբանումը, թե դասամիջոց է դրա համար դատարկ են լսարանները, նախաձեռնության անդամները հիմնավոր չորակեցին. «Մենք մտանք այն պահին, որ զանգն էր տալիս, լսարաններից պետք է մարդ դուրս գար, բայց չեկան» :


Ուսանողները որոշեցին շրջել նաև բուհի այլ ֆակուլտետներով:


ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյան խոսքով՝ դասապրոցեսը հարյուր տոկոսով չի ընթանում, քանի որ դասադուլը խոչընդոտել է պրոցեսը. «Կենսաքիմիայի բաժնում 50 տոկոս ներկայություն կար, ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում ճիշտ չէ, իհարկե դասադուլն ազդել է պրոցեսին»:

Դեկանի խոսքով՝ ինքը կողմ չէ տարկետման իրավունքի սահմանափակմանը, բայց նաև կողմ չէ ուսանողների պայքարի ձևին՝ դասադուլին:  

Ուսանողներն արձանագրեցին, որ Կենսաբանության ֆակուլտետում 550 ուսանողներից դասապրոցեսից բացակայում է 400-ը:




 


10.57


Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներից մեկը, դիմելով դասադուլի ակցիային միացած ուսանողներն, նշեց, որ ԿԳ նախարարը երեկ իրենց հետ հանդիպման ժամանակ զարմանք է հայտնել, որ բուհի դռները փակում են:

Այսօր արդեն, ուսանողների խոսքով, դռները բաց են, բայց իրենց միանալ թույլ չեն տալիս մյուս ուսանողներին.

«Այսօր բաց են դռները, բայց վերևից հրաման է տրվել, որ ուսանողները դուրս չգան, եթե դուրս գան՝ ճնշումների կենթարկվեն»,- ասաց նախաձեռնության անդամն ու կոչ արեց միանալ պայքարին բոլոր ուսանողներին:

Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԵՊՀ այլ մասնաշենքեր:


10.50

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի տարածքում շարունակվում է ուսանողների դասադուլը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարում իրենց խնդիրը կրթական, գիտական համակարգին հասցված վնասն է, ոչ թե ծառայել կամ չծառայելու հարցը: Ըստ նրա` այս օրինագծով ամենևին չի լուծվում սոցիալական արդարության սկզբունքը:

Նա նաև մեկնաբանել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հայտարարությունը, ըստ որի` 400 հոգին իրավունք չունի հանդես գալ 17000 հոգու փոխարեն. «Ոչ մեկ իրավունք չունի մեր բողոքի ձայնը սահմանափակելու: Մենք չենք ասում, որ հանդես ենք գալիս բոլոր ուսանողների անունից, այլ նրանց, ովքեր այս օրենքին  դեմ են: Իրենց մեկնաբանությունն ուղղակի մանիպուլյատիվ մի բան է»:

Դավիթ Պետրոսյանի խոսքով` Ուսխորհրդի հայտարարությունը, թե իրենք այս հարցում չեզոք դիրքորոշում  ունեն, ճիշտ չէ, քանի որ չեզոքությունը հաճախ ավելի վտանգավոր է քան ինչ-որ տեսակետ պաշտպանելը:


10.30

Ուսանողների դասադուլի ակցիան համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, բարձրախոսով դիմելով հավաքված ուսանողներին, նշեց, որ իրենք պաշտպանելու են բոլոր այն դասախոսներին, ամբիոնի վարիչներին ու ֆակուլտետի դեկաններին, ովքեր կողմ են արտահայտվել իրենց նախաձեռնությանն ու սատարում են ուսանողների պահանջը:

Նա նաև ավելացրեց. «Մենք՝ որպես ուսանող, կանգնած ենք լինելու նրանց կողքին, և նրանց հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն դիտարկելու ենք որպես մեր նախաձեռնության հանդեպ ոտնձգություն»: 

Այնուհետև նրանք դիմեցին ԵՊՀ անվտանգության աշխատակիցներին՝ պարզաբանում ստանալու, թե ինչու են փակել բուհի դռները և թույլ չեն տալիս ուսանողների դուրս գալ, միանալ իրենց ակցիային։ Սակայն, պատասխան չստանալով, ուսանողները շարունակեցին դասադուլի ակցիան՝ այս անգամ վանկարկելով «ազա՛տ, անկա՛խ ուսանող»: 

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դիմեց հավաքված լրագրողներին ներս մտնել և փորձել պարզաբանում ստանալ բուհի դասախոսներից ու ղեկավար կազմից: 



10.15 

Դասադուլի ակցիան շարունակվում է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ: Ուսանողների պահանջն անփոփոխ է՝ վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքի սահմանափակումը վերանայել: 

Ուսանողները նշել են, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ մինչ տարկետում լինի: Նրանց չի գոհացրել կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման արդյունքը, նախարարը հորդորել էր վերջիններիս դադարեցնել դասադուլը: 

Նախնական տվյալներով` ուսանողները որոշել են այսօր երթով շարժվել դեպի կառավարություն, քանի որ այսօր կառավարության հերթական նիստն է լինելու: 

Ի դեպ, չնայած ուսանողներն այսօրվա համար իրենց խոսքով՝ «մեգադասադուլ» էին նախատեսել, բայց հավաքված ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ: 




10.10


Չնայած հորդառատ անձրևին, այսօր ևս՝ արդեն 3-րդ օրը, շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց:  

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է դասադուլը շարունակելու մասին՝արձանագրելով, որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Հիշեցնենք, որ ուսանողները երեկ ԵՊՀ-ից բողոքի ակցիայով շարժվել էին Կրթության և գիտության նախարարություն, որտեղ հանդիպել էին նախարար Լևոն Մկրտչյանի հետ և քննարկել իրենց հուզող հարցերը։ Նախարարը լսել էր ուսանողների բողոքները և հանդիպման վերջում ասել էր, որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում, ինչին ի պատասխան ուսանողներն ասել էին, որ դասադուլը շարունակելու են և նախարարին խնդրել էին նույնպես միանալ իրենց, որպեսզի միասին կասեցնեն զինվորական ծառայության և զինապարտության մասին օրինագծի երկրորդ ընթերցումը: Լևոն Մկրտչյանը պատասխանել էր, որ չի կարող միանալ ուսանողներին։ 

 

Սալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքMicrosoft-ը հայտարարել է ռուսական «Storm-2945»-ի կողմից լայնածավալ կիբերհարձակման մասինԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԻնչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 հիմնական թեկնածուները Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը «Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր ՌԴ-ն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ՊՆ հաղորդագրությունը Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ պատմության այս օրը (5 օգոստոս)Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված