Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում չծառայած բոլոր պատգամավորները և պաշտոնյաները պետք է անհապաղ զորակոչվեն առաջնագիծ. Արման Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով Հայաստանի ԲՈւՀ-երում տղա ուսանողներին տրվող տարկետման ձևը փոխվում է: Սա մեծ քննարկումների, բողոքների, դեմ և կողմ տեսակետների բախման առիթ դարձավ:

Ակադեմիական տարկետման իրավունքն ըստ էության վերացնելը դժգոհություններ է առաջացրել շատ ուսանողների մոտ. կազմակերպվում են դասադուլներ, անգամ դասախոսներ են պայքարին միացել: Հարցի շուրջ past.am-ը զրուցեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հետ, ով՝ հիշեցնենք՝ առաջարկել էր անցնել կիսապրոֆեսիոնալ բանակի, իսկ առաջնագծում կանգնեցնել ոչ թե 18 տարեկան նորակոչիկներին, այլ՝ պրոֆեսիոնալների:

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս օրերին ուսանողների կողմից  կազմակերպած դասադուլին, որով նրանք իրենց բողոքն են արտահայտում ակադեմիական տարկետումը վերացնելու դեմ և պահանջում չեղարկել համպատասխան օրինագիծը:

-Իմ կարծիքով՝ սա ոչ թե ծառայել-չծառայելու հարց է, այլ սոցիալական արդարության վերականգնման խնդիր: Երիտասարդությունն առաջինն է որոշել չհամակերպվել դրա հետ, և հուսով եմ, որ այս շարժումը կհաղթանակի և կտարածվի բոլոր ոլորտներում: Սա իրական սերնդափոխության հիմք կարող է դառնալ, իսկ սերնդափոխության անհրաժեշտության մասին ես բազմիցս խոսել եմ: Կարծում եմ՝ պետք է վերջ դրվի կոմսոմոլական և օլիգարխիկ ժառանգականությանը, ու Հայաստանի էլիտան պետք է դառնա երկիրը սիրող ինտելեկտուալ նոր սերունդը:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք, փաստորեն, պաշտպանում եք երիտասարդների թեզը, այդ դեպքում՝ ովքե՞ր պետք է ծառայեն բանակում, մեզ ապրիլը ցույց տվեց, որ բանակում խնդիրներ շատ կան՝ ներառյալ մարդկային ռեսուրսների պակասը:

- Ազգային ժողովն անհապաղ պետք է օրենք ընդունի, որով մինչև 45 տարեկան բոլոր չծառայած պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարից սկսած՝ մինչև վարչության պետեր, պետք է անցնեն պարտադիր զինվորական պատրաստության 6 ամսյա դասեր Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, առաջնագծում: ԱԺ-ն պետք է ընդլայնի պաշտոնների ցուցակը, որոնք զբաղեցնողները պարտադիր պահանջով պետք է ծառայություն կամ այդ 6-ամսյա կուրսն անցած լինեն:

Դա է այս պահին մեր պատերազմող երկրի հրամայականը:  Այս մեխանիզմի ստեղծման միջոցով՝1-2 տարվա բացը, որը ցանկանում են լրացնել տարկետումը հանելով, կլրացվի «փորձառու և բանիմաց» կադրերով:

Դրանով ամբողջովին կվերանա սոցիալական անարդարության այն ճեղքը, որն այսօր առկա է, կլուծվի բանակում եղած մարդկային ռեսուրսի դեֆիցիտի խնդիրը, և հնարավոր կդառնա պահպանել տարկետման իրավունքը:

Երբ որոշում կայացնողներին կանգնեցնեն առաջնագծում, նրանք ավելի սրտացավ կդառնան Արցախի նկատմամբ, իրենց կզգան այդ հող ու ջրի մի մասը և առավել հոգատար կլինեն: Սա առիթ ու լավ հնարավորություն կլինի բարձր պաշտոններ զբաղեցնողներին տաք գրասենյակների կաշեպատ բազկաթոռներից վեր հանելու և գոնե կրակել սովորեցնելու, և, ի վերջո, նրանք էլ երկրի առջև պարտքը կատարած տղամարդ կզգան իրենց:

Պարո՛ն Վարդանյան, այս նախագծի թե՛ դեմ, և թե՛ կողմ արտահայտվողների մեջ կան մարդիկ, ովքեր չեն ծառայել, բայց ԱԺ ամբիոնից հնչեղ ելույթներ են ունենում, սկսել ենք չտարբերակել՝ ո՞վ է ծառայել, ով՝ ոչ: Դուք ծառայե՞լ եք:

-Այո՛, ծառայել եմ: Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո որպես շարքային զորակոչվել եմ հայոց բանակ և իմ պարտքն եմ կատարել հայրենիքի նկատմամբ, այժմ ունեմ պահեստազորի լեյտենանտի կոչում: Եվ չնայած այն բանին, որ ես արդեն ծառայել եմ հայոց բանակում, հիմա էլ պատրաստ եմ այդ օրենքն ընդունվելուն պես՝ բոլորի հետ գնալ առաջնագիծ և իմ օրինակով ոգևորել անգամ այն պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր հոգեպես պատրաստ չեն այդ քայլին:

Սալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքMicrosoft-ը հայտարարել է ռուսական «Storm-2945»-ի կողմից լայնածավալ կիբերհարձակման մասինԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԻնչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 հիմնական թեկնածուները Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը «Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր ՌԴ-ն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ՊՆ հաղորդագրությունը Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ պատմության այս օրը (5 օգոստոս)Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված