«Սասնա ծռեր» խմբի գործունեությունը դավաճանություն է. Ռազմիկ Դավոյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Սասնա ծռեր» խմբի գործունեությունը պետության, ազգի գոյության հանդեպ սպառնալիք է: Ինչ ծառայություն էլ հայրենիքին մատուցած լինի մարդը, խումբը, իրավունք չունի զենք բարձրացնել երկրի ներսում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:
«Նրանք մեզ համար թշնամու կռվից ավելի մեծ սահման են ստեղծել, քան մեր և Թուրքիայի սահմանն է, ավելի երկար, ավելի սպառնալից: Չի կարելի, տեղի ունեցածը դավաճանություն է, ահաբեկչություն կասեք, թե այլ ինչ, դա դավաճանություն է, և ես այն ընդունել չեմ կարող»,-ասաց նա։
Իրականացված գործողությունները բանաստեղծի մոտ մի շարք հարցեր են առաջացրել՝ ինչո՞ւ երկիր է մտել այդքան զենք, ովքե՞ր են զբաղվում զենքի վաճառքով, ի՞նչ են արել իրավապահները, որ այդ զենքերը գոյություն ունեն և այդ զենքերը մի՞թե Արցախի սահմանին չպետք է լինեին, ինչո՞ւ է Երևանի կենտրոնում ահաբեկչություն ստեղծվում ամբողջ ժողովրդի նկատմամբ: