Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալը, որ իմացավ ուզում եմ վիրահատվեմ, ասաց` թող վիրահատվի, սատկի. հայ տրանսգենդեր Նորան անկեղծանում է (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

aravot.am-ը գրում է

«Ես դա զգացել եմ 4-5 տարեկանում, որովհետև երբ տղաների հետ էի, ինձ էդտեղ ավելորդ էի համարում: Իսկ 7-8 տարեկանում հասկացա, որ ինձ դուր չի գալիս տղայի շորեր հագնելը, ու սկսեցի ինձ նույնացնել իգական սեռի հետ»: Այսպես է խոսում 19-ամյա տրանսգենդեր (սեռափոխ) Նորան, որին ծնողները սեռական կողմնորոշման պատճառով դուրս են արել տնից: Ծնված լինելով Հունաստանում՝ նա 7 տարեկանից ապրել է Հայաստանում:

 

Մայրը հույն է, հայրը՝ հայ: Մեր զրուցակիցը չցանկացավ նշել, թե ինչ է եղել իր իսկական անունը: Սեռական կողմնորոշման մասին առաջին անգամ ծնողներին հայտնել է 16 տարեկանում, երբ պատահաբար գտել են նրա անձնական օրագիրը: Ասում է՝ սկզբնական շրջանը շատ ծանր է եղել, ֆինանսական աջակցություն է ստացել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, հայերեն` ԼԳԵՓ` լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) համայնքի կողմից: «Այն տունը, որտեղ հիմա ապրում եմ, 1 ամիս ժամանակ են տվել, որ ազատեմ, քանի որ տան տերն իմացել է, որ տրանսգենդեր եմ ու չի ցանկանում նման կենվոր ունենալ»,- ասում է Նորան:

2015 թ.-ին Նորան Հայաստանում վիրահատության միջոցով փոխել է ձայնը: Մոտ ապագայում ծրագրում է նաև սեռափոխության վիրահատություն կատարել արտերկրում: Մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն ուսումը կիսատ է թողել: Ասում է՝ տրանսգենդեր լինելու պատճառով հաճախ է բռնության ենթարկվել. «Դպրոցում էլ, համալսարանում էլ կոնֆլիկտներ շատ եմ ունեցել: Պատահել է՝ հարձակվել են վրաս, զուգարանում ծեծել, հետևիցս քարեր շպրտել»: Ժամանցի վայրերի մասին խոսելիս բռնության դեպքեր չի հիշում. «Մենակ մի անգամ պատահել է՝ընկերներիս հետ գնացի քաղաքի ակումբներից մեկը, մենեջերն էկավ ու ասաց՝ գնա նորմալ հագնվի, արի, կամ էլ դուրս արի էստեղից:

 

Էդ մեծ խտրականություն էր, որ ես որպես աղջիկ չեմ կարող հաճախել ակումբ»: Քաղաքում շրջելիս հիմնականում տղամարդու հագուստ է կրում, ասում է՝ «նեղվում եմ մարմնիցս»: Հաճախ փողոցում իր հասցեին տարբեր մեկնաբանություններ է լսում. «Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին անգամ գալիս, գին են հարցնում»:

 

Պատմում է, որ ծնողների հետ ապրելու ընթացքում աշխատել է ատամնաբուժարանում, սակայն երբ տնօրենն իմացել է կողմնորոշման մասին, աշխատանքից ազատել է: Նորայի խոսքով՝ ծնողները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են և իրեն ստիպել են մասնակցել կազմակերպության հավաքույթներին, տարբեր աշխատանքներ կատարել: Դա էլ համարում է ծնողների հետ ունեցած ամենամեծ խնդիրներից մեկը: Այսօր նրանց հետ չի շփվում: Ընտանիքում միակ մարդը, որ նրան ընդունում է, հորաքույրն է: Պապիկի հետ նույնպես երբեմն շփվում է:

 

Եհովայի վկաների ընտանիքում մեծանալով՝ երբեք ծննդյան օրը չի նշել: Ասում է՝ մեկ անգամ ուզել է նշել, ծնողները դա մեղք են համարել. «10-րդ դասարանում առաջին անգամ ուզեցի ծնունդս նշել, բայց ծնողներս իմացան դրա մասին ու հարամ արեցին: Դրանից հետո տանն անընդհատ կոնֆլիկտներ էին լինում, թե իբր ես մեղքեր եմ գործում»: Նորան ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:

 

 

Նորան մտավախություն չունի, թե երբևէ կափսոսա իր սեռական կողմնորոշման համար, քանի որ տրանսգենդեր լինելով՝ իրեն երջանիկ է համարում. «Միայն թե ես լիարժեք երջանիկ կլինեմ, երբ վիրահատվեմ: Հիմա վատ եմ զգում, որ ստիպված եմ տղայի շորեր հագնել կամ ինձ զրկել շպարվելուց»: Ընտանիքում միակ մարդը, ում կարոտում է, զարմուհին է, որին արգելել են շփվել իր հետ, երբ իմացել են, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է:

Նորան վստահեցնում է, որ ծնողների հետ շփումը վերսկսելուն դեմ չի լինի, եթե իրեն ընդունեն: Մանկության խաղալիքներից մեկը (փոքրիկ կառք) որպես հուշ պահում է իր մոտ: Պատմում է, որ փոքր ժամանակ մայրն է նվիրել. «Վերջին պահին մաման հանեց բոլոր իրերս, ուզում էր համոզեր, որ «նորմալ երեխա եմ եղել»: Էդ խաղալիքն էլ էդտեղից եմ գտել»:

Սեքսոլոգ Մնացական Փահլեւանյանը, անդրադառնալով սեռափոխության վիրահատությանը, նշում է, որ ամենալուրջ հետևանքը տրանսգենդերների մոտ կարող է լինել պտղաբերության գործառույթի բացակայությունը. «Սա ամենամտահոգիչ հանգամանքն է:

Բայց ընդհանուր առմամբ եթե սեռափոխության վիրահատությունը կատարվում է ըստ կոնկրետ ցուցումների, այսինքն` ապացուցվում է մարդու տրանսսեքսուալ լինելը, ապա նրա հետագա կյանքի բարդությունները հիմնականում կարող են պայմանավորված լինել սոցիումի անհանդուժողական վերաբերմունքով։ Եթե բուժումները ճիշտ են կատարվում, տվյալ մարդու հետ աշխատում են տաբեր մասնագետներ՝ հոգեբան, էնդոկրինոլոգ, սոցիոլոգ, սեքսոպաթոլոգ, ապա բարդությունները հետագա կյանքի հասնում են նվազագույնի»:

Մասնագետի համոզմամբ՝ սեռափոխության վիրահատությունը Հայաստանում վիճահարույց է՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ բուժհաստատություններ իրականացնում են. «Իրականում այդ վիրահատությունը բազմաթիվ բարդությունների հետ է կապված: Իհարկե, կա որոշակի սեռային առանձնահատկություն. տղա-տրանսսեքսուալներին ավելի հեշտ է դարձնել կին , քան աղջիկ-տրանսսեքսուալներին՝ տղա: Հիմնական բարդությունն առաջանում է , եթե վիրահատությունը չի կատարվում կամ մերժվում է ինչ-ինչ պատճառներով»: Սեքսոլոգը մեկնաբանում է. «Մարդու համար այլևս անհնար է դառնում ապրել «օտար» մարմնում , և նա փորձում է ինչ-որ ելք գտնել:

Եթե այդ ելքը չի ցուցաբերվում բժշկական տեսանկյունից , երբեմն հնարավոր է, որ դա ավարտվի ինքնասպանությամբ»: Հայաստանում ԼԳԲՏ անձանց թվի վերաբերյալ հստակ հետազոտական արդյունքներ չկան: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԼԳԲՏ անձինք կազմում են Հայաստանի բնակչության 5-10%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/10/26/916052/

ՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան «Անտոկոս վարկեր և գումար Կատարից. Փաշինյանը կոռուպցիայի ազդանշաններ է ուղարկում» Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին. պատմության այս օրը (25 հուլիս)Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ» 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 328 ԱԹՍ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է, 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
Ամենադիտված