Իկեր Կասիլյասը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի
ՍՊՈՐՏՊորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դեռ չի որոշել, թե որտեղ պետք է շարունակի կարիերան:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական երեք ակումբներ: Կասիլյասին իրենց կազմում ցանկանում են տեսնել անգլիական «Լիվերպուլը» և «Նյուքասլը», ինչպես նաև իսպանական «Մալագան»:
Նշենք, որ վերջին ժամանակներս «Պորտուի» մարզչական շտաբի և դարպասապահի հարաբերությունները լարվել են: Այս պատճառով Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում: