Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի զգեստ պետք է կրեն աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Այս նյութը կհետարքրի յուրաքանչյուր կնոջ։ Հորոսկոպը ինքնին հետարքիր է։ Պարզվում է, որ յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իր իսկ նկարագիրը ըստ իր նշանի։ Աստղաբանները, որոշել են առանձնացնել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի բնավորությանը համապատասխան իր իսկ երեկոյան զգեստը։

 

 

ԽՈՅ

Տպավորվող են և ուժեղ կամքի տեր: Անհատապաշտ են, նրանց դժվար է չնկատելը: Արագ որսում են իրողության էությունը: Վստահելի են, անկեղծ, ընկերաբար խորհուրդներ են տալիս: Հավատում են, որ կյանքն իրենց ձեռքերում է, անհամբեր են: Նրանց համար ողջ կյանքը որոշակի գործողություն է: Մտքում եղածը լեզվին է, չեն կարողանում ստել: Նրանց կա´մ սիրում են, կա´մ ատում: Վատ են գլուխ հանում մարդկանցից. այստեղից էլ շրջապատից հաճախակի հիասթափվելու պատճառը: Նրանց երեկոյան զգեստը միշտ տպավորիչ է լինում և անմոռանալի։

 

 

 

 

ՑՈՒԼ

Պատասխանատու և հասուն են, նրանց հարգում և պաշտում են: Հուսալի ամրոց են մտերիմների համար, քնքուշ են ու բարի: Մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան: Զգացմունքները թաքցնում են օտարներից, ավելի շատ զգացմունքներով են առաջնորդվում, քան բանականությամբ: Հավատարիմ են, գնահատում են ընկերներին, պահանջկոտ են, ունեն հաճելի բնավորություն և պահելաձև: Նրանց դժվար է համբերությունից հանելը, բայց զայրույթի պահին կատաղած ցուլ են դառնում: Արժանիքները` հանգստություն, համբերություն, ջերմություն, անկեղծություն: Նրանց երեկոյան զգեստերը սովորաբար լինում են փոքր ինչ հասարակ բայց և անմոռաց իրենց էլեգանտությամբ։

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Մեկ ուրախ են, սրամիտ, մեկ` ցինիկ և նյարդային: Հմայիչ են, շատ ժամանակ են ծախսում ուսման վրա: Օգուտ են քաղում ամեն բանից, ինչ հնարավոր է սովորել: Նրանց համար կյանքը հազվադեպ է տխուր և դատարկ թվում: Երկվորյակներին օդի պես անհրաժեշտ է բազմազանությունը: Ընկերների համար հանելուկային են: Հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում, բայց երկարատև կապ չեն պահպանում: Եթե մտերիմների մեջ ինչ-որ բան նրանց չի գոհացնում, առանց երկմտելու խզում են կապերը: Իսկ նրանց երեկոյան զգեստերը գրեթե միշտ լինում են ճոխ և բավականին գեղեցիկ։

 

ԽԵՑԳԵՏԻՆ

Էությամբ սիրող և անկեղծ են: Սովորաբար հույզերը պահում են իրենց համար թանկ մարդկանց` ընտանիքի, ընկերների համար: Առաջին հայացքից վատ տպավորություն են թողնում: Շատ ժամանակ է պետք նրանց իսկապես ճանաչելու համար: Հեշտ խոցելի են և տպավորվող, հաշվի են առնում հասարակության կարծիքը: Նրանց հետ ընկերանում են նրանք, ովքեր փոխըմբռնման կարիք ունեն: Չեն հավատում, որ կարող են փոխել իրենց կյանքը, ինչն էլ բերում է ծուլության և անտարբերության: Թերությունները` ճակատագրապաշտ են, անկարող են ներել, մոռանալ վիրավորանքը: Նրանց  սովորաբար ավելի սազում է մի փոքր ճոխ բայց և գեղեցիկ երեկոյան զգեստերը։ Խեցգետինները երեկոյան զգեստերի ընտրության դեպքում պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի իրենց զգեստը չլինի ոչ շատ մուգ և ոչ շատ բաց երանգի։ Ավելի հարմար է ինչպես այս նկարում։

 

ԱՌՅՈՒԾ

Սովորաբար առաջնորդ են` մեծահոգի, սեփական արժանապատվության զգացումով, համառ: Առաջին տպավորությունից ինքնավստահ են, կասկածամիտ: Նրանք մտահոգված են իրենց արտաքինով: Առատաձեռն են իրենց սիրելիների նկատմամբ, սիրում են նվերներ տալ և զվարճանալ: Չեն ներում վիրավորանքը, հատկապես երբ մերժում են ստանում: Վատ են գլուխ հանում մարդկանցից: Առյուծներին կարելի է գրավել կեղծավորությամբ և գովասանքով: Հավակնոտ են ու ագրեսիվ: Կարողանում են սիրել և լինել սիրված: Բացասական հատկանիշը` մեծամտություն: Առյուծներին միշտ սազում է երկերանգ երեկոյան զգեստը, ինչպես օրինակ այս լուսանկարում։

 

ԿՈՒՅՍ

Առաջին տպավորությունը վառ չէ, հաճախ ամաչում են անծանոթների ներկայությունից, զրույցներում ոչ միշտ են վարողի դերում լինում: Զգայուն են, ճշտապահ, կարգապահ, գրավիչ և շատ հուսալի: Մարդկանցից հիասթափվում են կատարելագործման ձգտման պատճառով: Բնորոշ է` մշտական աճն ու կատարելագործման ձգտումը: Բարի ընկերներ են, երբեք հուսախաբ չեն անի: Կույսերը պրագմատիկ են, նրանց գրավում է այն ամենը, ինչ կանաչ է, չեն հետաքրքրվում գաղափարներով և տեսություններով: Բացասական կողմերը` չափից ավելի զգուշավորություն, կեղծ բարեպաշտություն: Կույսերին միշտ ավելի շատ դուր է եկել ոչ այդքան շատ ճոխ, ինչպես նաև վառ գույներով հագեցած երեկոյան զգեստերը։ Եվ իզուր չէ, որ դա այդպես է, քանի որ ըստ իրենց կենդանակերպի նկարագրի՝ նրանց համապատասխանում է հենց այդպիսի երեկոյան զգեստը։

 

ԿՇԵՌՔ

Լավ են գլուխ հանում մարդկանցից, գործնական են, հարթեցնում են կյանքի խոչընդոտները, իմաստուն են: Շփվող են, հյուրասեր, ծանր են տանում անհաջողությունները: Նյութապաշտ են, սիրում են գեղեցիկ կահույք, հագուստ, իրեր, նրանց հաճախ տանջում է նախանձը, երբ ինչ-որ բանով հետ են մնում ընկերներից: Սիրում են գեղեցիկն ու արվեստը: Նրանց հունից հանում են անձնական և աշխատանքային խնդիրները: Գլխավոր առաքինությունը բարեկիրթ մտածողությունն ու բարեհոգությունն է: Նրանց երեկոյան հանդեսներին կարելի է տեսնել հենց այսպիսի երեկոյան զգեստերով, որոնք բավականին գեղեցիկ են և նրբաճաշակ։

 

ԿԱՐԻՃ

Ուժեղ են ու վճռական: Շրջապատում կա´մ սիրում են նրանց, կա´մ ատում, բայց անտարբերություն չեն ցուցաբերում: Ինտելեկտուալ են և կրքոտ: Սիրում են փիլիսոփայել առօրյա խնդիրների մասին, գրավիչ են հակառակ սեռի համար, պաշտում են հաղթանակները: Իմաստուն են և քաղաքավարի: Հաճախ դաժան և կասկածամիտ են, կենտրոնացած են իրենց վրա և ուշադիր չեն շրջապատի հանդեպ: Խոչընդոտների հանդիպելիս գործի են դնում իրենց մարտավարությունը, պահանջկոտ են ընկերների ընտրության հարցում: Նրանց միշտ սազում է ճոխությունը, ինչպես նաև սև երեկոյան զգեստը։ Նրանք սովորաբար հենց սև էլ ընտրում են իրենց երեկոյան զգեստերը։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորներին բնորոշ է վառ երևակայությունը, գործնականությունը, անկախությունը, լավատեսությունն ու հումորը: Սիրված են և սիրում են մարդկանց, շատ ընկերներ ունեն, ատում են կեղծավորությունը, հեշտ խոցելի են: Նրանց համար շատ կարևոր է հասարակության հավանությանն արժանանալը: Անկեղծ են և ճշմարտախոս, սիրում են կյանքն ու կրթությունը` չանտեսելով հաճույքները: Հաճելի զրուցակից են: Նրանց վնասում է ավելորդ շիտակությունը: Նրանք միշտ են գեղեցիկ և կարևոր չէ թափթփված են թե ոչ։ Աղեղնավորներին նույնպես բավականին սազում է ճոխ երեկոյան զգեստերը, բացի այդ նրանք հենց ճոխի կողմնակիցն են, որովհետև տանել չեն կարողանում չափից ավելի մուգ երանգները, նույնիսկ եթե զգեստը մուգ է, ապա նրանք դրա վրա կավելացնեն բազմաթիվ «քարիկներ», որպեսզի զգեստը ավելի ուրախ և գրավիչ տեսք ստանա, ինչպես նրանք են։

 

ԱՅԾԵՂՋՈՒՐ

Ճակատագիրը հազվադեպ է ժպտում Այծեղջյուրներին: Նրանց ձեռքբերումը կյանքի խնդիրների նկատմամբ ունեցած հաղթանակներն է: Այծեղջյուրներին ավելի շատ հարգում են, քան սիրում: Արդար են, հուսալի, լուրջ, աշխատասեր, ատում են միայնությունը, բայց դժվարությամբ են ծանոթություն հաստատում: Կասկածամիտ են, պահպանողական, դողում են իրենց հեղինակության վրա, գաղտնապահ են, հիշաչար, զարգացած է պարտքի զգացումը: Այծեղջյուրներն ավելի շատ տալիս են, քան վերցնում, սիրում են բարություն անել: Ավելորդ ճոխությունները նրանք պարզապես ատում են։ Միշտ մուգ և գործնական երեկոյան զգեստ։ Եվ չենք զարմացնի, եթե ասենք, որ դա նրանց բավականին սազում է, որովհետև նրանք էլ, ոչ պակաս գրավիչ են։

 

ՋՐՀՈՍ

Խորաթափանց են, սիրում են մեկուսանալ, օբյեկտիվ են, կարող են պահպանել իրենց յուրօրինակությունը: Շատ պահանջկոտ են մտերիմների ընտրության հարցում` չնայած երբեմն պատահական ծանոթություններ են հաստատում: Հակված են երազկոտ գաղափարների և ծրագրերի: Ինքնասածի են, ամեն ինչում ձգտում են համոզվել սեփական փորձով, հազվադեպ են խորհուրդներ ընդունում: Ջրհոսները անհատապաշտ են, նրանց համար ոչինչ չարժե հասարակական կարծիքը, գիտեն` ինչ են ուզում և ինչպես դրան հասնել: Ջրհոսները հաճախ են սեփական մոլորությունների զոհը դառնում: Միշտ ամենա գեղեցիկն են լինում քանի որ չափից ավելի նուրբ են։

 

ՁԿՆԵՐ

Ձկներին հեշտ չէ հասկանալն ու նկարագրելը: Երբեք չեն կորցնում համբերությունը, օժտված են մարդկանց հասկանալու հազվադեպ կարողությամբ և պահում են նրանց գաղտնիքները: Երազող իդեալիստի տպավորություն են թողնում, հեշտ խոցելի են: Ձկներն ավելի շատ մտածում են, քան գործում: Հակված են տրամադրության հաճախակի փոփոխության: Նրանց սիրում են իրենց իմաստության և բարության համար: Պետք է կարողանան հաղթահարել սեփական ամաչկոտությունն ու կասկածամտությունը, սովորել ինքնավստահ լինել:Եվ շատ հաճախ հենց այդ ամաչկոտության պատճառով է ,որ ձկները լավ տեսք չեն ունենում,փորձեք վերացնել դա։ Ձկները հագուստի ընտրություն պետք է կատարեն մուգ երանգների մեջ, վատ չեր լինի եթե այն մի փոքր ճոխ լիներ, ինչպես նաև մի քիչ թափանցիկ, բայց կարևորը չափը չանցնել։ Հավատացեք,սիրելի ձկներ, որ միայն այսպիսի հագուստի դեպքում դուք կունենաք ուղղակի անկրկնելի տեսք։

Թուրքիան ողջունում է Իրան-ԱՄՆ հրադարարը Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին Հանրապետությունում սպասվում է ձյուն Բացվել է «Միասնության թևեր»-ի 33-րդ գրասենյակը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին Ձերբակալվել է Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներԻրանը երկու շաբաթով կբացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար 800 նավ մնացել է Հորմուզի նեղուցում. Bloomberg Արտառոց դեպք՝ «Շառլոտ» ակումբումԿարևոր.Փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգումԱյսօր և վաղը երկար ժամանակով գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ… տետր«Մերձավոր Արևելքի հակամարտությունը սպառնում է Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերին» «Ուկրաինական սցենար. Ի՞նչ հետևանքներ են սպասվում Հայաստանին Պուտինի կողմից Փաշինյանին ուղղված կոշտ ազդանշանից հետո» 24-ժամյա ջրանջատումներ կլինենԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն ՃՏՊ՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կա վիրավորԵրևանում տեղի է ունեցել  «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը․ պատմության այս օրը (08 ապրիլ)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԽոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին լույս չի լինելու Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի ԳալյանինԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումԿոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ» 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ» Իսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ ՓեզեշքիանԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՓարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով. ՀՅԴ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից OpenAI-ը հայց է ներկայացրել ու հորդորել հետաքննել Իլոն Մասկի «հակամրցակցային վարքագիծը» Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է Ղազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Խարգ կղզու վրա հարձակում է եղել, պայթյուններ են լսվել Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Ավելի քան 14 միլիոն իրանցիներ պատրաստակամություն է հայտնել զոhաբերել իրենց կյանքը՝ երկիրը պաշտպանելու համար․ Փեզեշկիան
Ամենադիտված