Մանչեսթեր Յունայթեդը Մարսիալի գոլի շնորհիվ հաղթեց Տոտենհեմին
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:
Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփել է Անտոնի Մարսիալը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և բավականին ակտիվ էր: Նա դաշտում անցկացրել է 65 րոպե:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 23 միավոր և ամրապնդվել երկրորդ տեղում, Մաուրսիո Պոչետինոյի թիմն ունի 20 միավոր: