Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ովքե՞ր են աջակցում «Սասնա ծռերին»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վերջին շրջանում թերևս միակ դաշինքն էր, որ նույնիսկ «անկյանք» քաղաքական և հասարակական օրակարգում փորձում էր պահել ակտիվությունը, սկզբունքորեն պնդում իրենց պահանջները: «Նոր Հայաստանը», հիշեցնենք, իր մեջ ներառում էր «Ժառանգություն» կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդրարանը»,  «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը,  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, «Կարմիր քարտ» նախաձեռնությունը , «Հայ կանանց ճակատ» և այլ նախաձեռնություններ: «Նոր Հայաստանն» արդեն տևական ժամանակ է, ինչ Ազատության հրապարակում հանդիպումներր և հանրահավաք-երթեր էր կազմակերպում:

Հունիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեծ մասը «Հիմնադիր խորհրդարան»-ի գաղափարակիցներն են, hraparak.am-ը զրուցեց «Նոր Հայաստանի»-ի անդամների հետ՝ տեղեկանալու աջակցո՞ւմ են արդյոք «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:

Այս հարցում չենք աջակցում «Հիմնադիր խորհրդարանին»

Օրինակ՝ ճակատի անդամ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այս հարցում իրենք հիմնադիր խորհրդարանին չեն աջակցում: Կաջակցեի՞ք, եթե տեղյակ լինեիք նրանց գործողությունների մասին, Ձեզ համար ընդունելի՞ է նման գործելաոճը. հետաքրքրվել էինք Անդրիաս Ղուկասյանից. «Եթե ընդունելի լիներ, ես հիմա կլինեի իրենց հետ միասին, իրենց գործողությունները կկատարեի իրենց հետ: Քանի որ ընդունելի չի, դրա համար այսօր մենք այս հարցում չենք աջակցում «Հիմնադիր խորհրդարանին»».- պատասխանել էր մեր զրուցակիցն ու ընդգծել, որ այնուամենայնիվ համակարծիք են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին և միանալու են դրան:

Մարդկանց հասցրեցին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ է, վերջինս դժվարացավ պատասխանել հարցին՝ եթե իմանար ծրագրերի մասին մասնակցություն կունենա՞ր դրանց, «Ես իրազեկված չեմ եղել, ծրագրերից տեղյակ չեմ եղել, չեմ կարող այսօր կարծիք հայտնել: Փաստն այն է, որ կատարված է… Այս ամենի պատասխանատուն գործող վարչախումբն է, որ հասցրեց այն հանգամանքին, որ մարդիկ, այլընտրանք չտեսնելով երկրում իրավիճակի փոփոխության, ստիպված դիմեցին ապստամբության».- նշեց Պետրոս Մակեյանն ու հավելեց, որ անպայման լինելու է փողոցում: «Իշխանություններն ապրիլյան պատերազմից հետո հետևություններ չարեցին, հիմա գոնե պետք է հետևություններ անեն: Հասարակության մեջ պրոցես է գնում, ես երեկ եմ եկել Երևան, շրջաններում գնում է պրոցես, նրանք ոգևորված են այդ տղաներով: Մարդիկ հիմնականում 70-80 տոկոս հույս են կապում այս տղաների հետ: Հիմա իշխանությունն այդ ինֆորմացիան լավ գիտի».- եզրափակեց Պետրոս Մակեյանը:

Բռնած ճանապարհը ճիշտ է, իսկ գործողությունները՝ արդարացի

«Ինչո՞ւ են «Սասնա ծռերի» տղաները դիմել այդ գործողություններին, որովհետև իրենք փորձել են ամեն ձև, հազար տարբերակով, ու տարբերակ չեն գտել, արդեն քանի՞ տարի է: Սեֆիլյանի թիմն արդեն տարիներ շարունակ փորձում են խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, որքան լարված վիճակ է եղել, Ժիրայր Սեֆիլյանը ինքն էր մեզ հանդարտեցնում և ասում էր՝ մենք ինչ անում ենք, խաղաղ ենք անում: Իսկ հիմա արդեն հասունացել է պահը: Հարցն ինչումն է, տղաներին ստիպում են դիմել այս քայլին, Ղարաբաղն արդեն ծախում են, իսկ դա մեր վերջն է».- նշում է «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամ Փայլակ Թևանյանը:

Նշենք, որ «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը 2015 թվականի դեկտեմբերի 1-ից կոչով միացան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին՝ սատարելով իրենց: Ի դեպ, Փայլակ Թևանյանը պատմեց, որ հունիսի 17-ի առավոտյան իր ընկերների հետ գտնվել է Ազատության հրապարակում, երբ տեղեկացել են իրենց համախոհների մասին լուրերին, թե գրավել են ՊՊԾ գունդը, կարծել են, թե կատակ էր, ինչև վրա հասած դիմակավոր ոստիկանները, որոնք նրանց դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել հենց Ազատության հրապարակից, ապացուցել են, որ լուրերն իրականություն են: Անտեղյակ 5-6 երիտասարդներին այդ օրը ոստիկանները ծեծել են կասկածյալ լինելու համար, որի մասին կանդրադառնանք առանձին հոդվածով: «Ոստիկաններն իրենց լկտի գործողություններով՝ հայհոյելով, ծեծելով, փորձելով ստորացնել մարդանց, ապացուցում են մի բան, որ «Սասնա ծռեր»-ի տղաները դուրս են եկել տականքի դեմ և նրանց բռնած ճանապարհը ճիշտ է, իսկ գործողությունները՝ արդարացի».- նշեց Փայլակ Թևանյանը:

Իշխանության խաղն ենք խաղում

«Մենք տեղյակ եղել ենք, որ մենք այս իշխանությանը պետք է ի վերջո հեռացնենք, հեռացման մեթոդները ինչպիսի՞ն են լինելու՝ դա թելադրել է իշխանությունն ինքը, մենք իշխանության խաղն ենք խաղում, որ սա պատասխան է իշխանության բոլոր ապօրինություններին և այն բոլոր անօրինականություններին, որոնք այս տարիների ընթացքում տեղի են ունենում և մեր նկատմամբ, և ժողովրդի նկատմամբ, և երկրի նկատմամբ: Արդեն համբերության բաժակը լցվել է, դա հուսահատ քայլ չէ, սա կշռադատված քայլ է, որը տղաներն արել են, քանի որ այլ ելք գոյություն չունի».- նշում է «Հայ կանանց ճակատ»-ի ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանն ու ընդգծում՝ այլ ձև չկար: «Սրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա և իր բանդայի: Եվ եթե նա համարձակվի մեկ անգամ ևս մարտի 1 անի, այս անգամ չեմ կարծում, որ չգտնվեն մարդիկ, որոնք իրենից վրեժ չեն լուծի, որովհետև սա արժանապատվության պայքար է առաջին հերթին»:

Ինձ համար ցանկալի չէ

«Ժառանգություն» կուսակցությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ֆորմատում «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ համագործակցող  կուսակցություն է, չնայած նրան, որ քաղխորհրդի անդամ, կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ լռություն է պահպանում, մեկ այլ քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ իր համար ընդունելի չէ այդ քայլը, թեպետ.«Ինձ համար ցանկալի չէ, բայց ինձ համար հասկանալի է, թե ինչու այդպես եղավ: Ես հասկանում եմ նրանք ինչու են այդպես արել, իհարկե սա լավագույն միջոցը չէ, բայց իշխանությունները կարծես թե իրենց համար այլ բան չեն թողել»: 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Հովհաննիսյան Հմայակը, ով հանդիսանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, չցանկացավ hraparak.am-ին մեկնաբանություն տալ:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Եղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներ
Ամենադիտված