Մովսիսյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ` փոխարինման մտնելով 87-րդ րոպեին
ՍՊՈՐՏԱմերիկյան MLS-ի 34-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» սեփական հարկի տակ ընդունել է «Կանզաս Սիթիին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
ՌՍԼ-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել սեպտեմբերի 17-ին` «Պորթլենդ Թիմբերսի» հետ խաղում (2:1), մասնակցել է այս հանդիպմանը:
30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 87-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալ Սոլթ-Լեյքն» իր միավորների թիվը հասցրել է 45-ի, սակայն շարունակում է զբաղեցնել Արևմտյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: