Կամո Արեյանի կինն ամուսնուց հարուստ է ներկայանում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, բավական զուսպ միջոցների տեր մարդ է:
Եթե հավատանք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանաժողովի կայքում հրապարակված Արեյանի՝ 2015-ի տարեկան հայտարարագրին, նախորդ տարի փոխքաղաքապետն ընդամենը 350 հազար դրամ դրամական միջոց եւ չորս միլիոն 645 հազար 309 դրամ տարեկան աշխատավարձ է ունեցել:
Փոխարենը, ընտանիքի անդամներից Արեյանի կինը՝ Արմենուհի Հարությունյանն է, որ պաշտոնյա ամուսնուց ավելի շատ դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 300 հազար դրամ եւ 92 հազար 243 ԱՄՆ դոլար: Վերջինս նաեւ երկու միլիոն 890 հազար դրամի չափով շահաբաժին ունի, իսկ նրա տարեկան աշխատավարձն էլ կազմել է մեկ միլիոն 36 հազար եւ 680 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան