ԱԱԾ-ն հաստատում է՝ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ մեր զրույցում հաստատեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարող Եղնուկյանի ձերբակալության մասին տեղեկությունները:
Մեր հարցին, թե ի՞նչ կասկածանքով է Եղնուկյանը ձերբակալվել, ԱԱԾ-ից ասացին, որ այդ հարցին կպատասխանեն ավելի ուշ:
Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ ոստիկանները ներխուժել են Եղնուկյանի բնակարան եւ խուզարկություն են իրականացնում:
Ըստ ցուցարարների, խուզարկության ընթացքում նրա բնակարանում ոչինչ չեն գտել: