Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Օրվա առաջին կեսին երկվորյակները պետք է զգույշ լինեն․ հոկտեմբերի 16-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր տրամադրված են խաղաղասիրաբար, պատրաստ են գնալ փոխհամաձայնությունների: Կարիք չկա բացահայտ պայքար սկսելու: Ինչ էլ լինի՝ խուսափեք վեճերից: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ, ընդ որում՝ նույնիսկ անսպասելիորեն թանկարժեք:

Բարենպաստ օր է գնումների համար: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը բավականին սուր է, Խոյերն այսօր իրանց հաշվարկներում չեն սխալվի: Օրը նպաստավոր է շրջագայությունների, ինչպես նաև ընկերական կամ ռոմանտիկ հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել ձեր երկրորդ կեսին:

Ցուլ: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր կարևոր գործերը, եթե դրանց ձեռնարկեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ մասը հարմար է հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար: Հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Ձեր մասնակցությամբ ժամանցային միջոցառումները լավ կանցնեն:

Դուք այսօր բավականին հուզառատ եք, զգայուն, ամեն ինչ սրտին մոտ ընդունող: Բարեբախտաբար, ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչ տեսնում եք դրական լույսի ներքո: Ձեր ընկերասիրությունն ու կենսասիրությունը գրավում են շրջապատող մարդկանց, դրենք ձեզ կօգնեն նոր ծանոթություններ հաստատել:    

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել՝ բացասական միտումների ազդեցությունն այդ ժամերին բավայկանին բարձր կլինի: Հնարավոր են ընտանեկան վեճեր և տարաձայնություններ: Ձեր վարքը դժվար թե այդ ժամանակ նպաստի ծագած անախորժությունների արագ կարգավորմանը:

Օրվա երկրորդ կեսը կդասավորվի համեմատաբար հաջող, իսկ նշանի առանձին ներկայացուցիչների համար այն նույնիսկ կարող է լինել խոստումնալից: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ, ձեզ վրա կզգաք ուշադրության նշաններ: Երեկոն ընտանիքի անդամների հետ շփվելու համար բարենպաստ է, կարող եք ընտանեկան տոներ կազմակերպել:

Խեցգետին: Օրվա սկիզբը ամենանպաստավոր ժամանակն է: Այդ ընթացքում կարելի է օգտակար և հարկավոր շատ բան անել: Ձեր գործնական ակտիվությունն աստիճանաբար կթուլանա, սկսած ծրագրերը կսկսեն ավելի քիչ հետաքրքրել ձեզ: Մարդկանց հետ շփումները ձեզ ավելի ու ավելի են կձաբձրացնեն, ձանձրույթ կառաջացնեն անգամ հաճելի մարդկանց հետ շփումները:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր էեն կոնֆլիկտներ և վեճեր, ձեզնից մեծ ջանք կպահանջվի սադրանքների չտրվելու համար: Գնումներ կատարել չարժե, հնարավոր են ֆինանսական կորուստներ և բավականին լուրջ:

Առյուծ: Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի, հատկապես, եթե այդ ժամերին կարևոր հանդիպումներ կան: Ավելի նախընտրելի է օրվա այդ ժամանակահատվածն անցկացնել միայնակ կամ ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր գիտեն, թե ինչպես մի քանի բառով բարձրացնեն ձեր տրամադրությունը: Դա հրաշալի ժամանակ է նոր գիտելիքեր ձեռք բերելու այն մարդկանցից, որոնց փորձին դուք անվերապահ վստահում եք:

Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Օրվա երկրորդ կեսին դուք հատկապես գրավիչ կլինեք: Դժվա թե որևէ մեկի մեջ ցանկություն առաջանա դիմադրել ձեր հմայքին: Ժամանակահատվածը նպաստավոր է նոր ծանոթություններ հաստատելու, ինչպես նաև վերջին շրջանում ձեզ և ձեր մտերիմներին դառնություն պատճառոած կոնֆլիկտները հարթելու համար:

Կույս: Օրվա առաջին կեսը պահանջում է լինել զգուշավոր բոլոր հարցերում, իսկ փողային հարցերում՝ առավել ևս: Ձեր դյուրահավատության պատճառով խարդախության զոհ դառնալու հավանականությունը մեծ է: Մի փորձեք խոշոր գործարքներ կնքել, մի կատարեք լավ չկշռադատված գնումներ, աշխատեք գործ չունենալ այն մարդկանց հետ, որոնց մտադրությունները ձեզ համար առայժմ պարզ չեն:    

Օրվա երկրորդ կեսում ստիպված կլինեք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա, մտածել՝ արդյոք դուք մտերիմների հետ հարաբերվելու ճի՞շտ ուղի եք ընտրել: Որոշ Կույսեր հակված կլինեն չհամակերպվելու նրբանկատություն պահանջող իրավիճակների հետ և կոնֆլիկտներ կհրահրեն նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք կարելի է լուծել առանց անախորժությունների:

Կշեռք: Պետք է կարևոր որոշում կայացնեք, բայց դա անել՝ այնքան էլ հեշտ չէ: Դուք չեք կարողանում մինչև վերջ հասկանալ իրավիճակը, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք, թե ինչու են շրջապատի մարդիկ իրենց պահում այդ և ոչ՝ մեկ այլ կերպ: Պետք է պահպանել սառնասրտություն և հանգստություն: Դա կհաջողվի այն Կշեռքներին, ովքեր չեն ենթարկվում ուրիշի ազդեցությանը:

Ֆինանսական վիճակը նույնպես խնդրահարույց է, կպարզվի, որ գերագնահատել եք ձեր հնարավորությունները և շատ եք ծախսել՝ ձեռք բերելով իրեր, որոնց անհրաժեշտությունը չի եղել: Պարտք վերցնելը ցանկալի չէ, ավելի լավ է՝ կրճատեք ծախսերը: Ամեն դեպքում՝ այս կարգի խնդիրները ժամանակավոր բնույթի են, և շուտով ամեն ինչ կհարթվի:

Կարիճ: Օրվա առաջին կեսը հաջող, թեթև և հաճելի է, այն շատ Կարիճների համար կլինի հնարավորությունների բացահայտման ժամանակահատված: Կանխազգացումները շատ ուժեղ են, այդ պատճառով էլ դուք կայացնում եք ճիշտ որոշումներ, և ոչ մեկին չի հաջողվում ձեզ շեղել ուղիղ ճանապարհից: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում և խոշոր:    

Օրվա երկրորդ կեսին դժվարություններ կլինեն: Ամենաանցանկալին սխալ որոշում կայացնելն է: Մեկ այդպիսի որոշումը մի ամբողջ շարք լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Ուստի մի շտապեք, մի կողմնորոշվեք ուրիշի կարծիքով, առավելագույնս ազնիվ եղեք ինքներդ ձեր հանդեպ:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը կլինի թեթև, հաջող, բոլոր առումներով հաճելի: Դա լավ տրամադրության, հոգևոր վերելքի ժամանակահատված է: Դուք զգում եք, որ աստղերը ձեր կողմից են, համարձակ գործեր եք ձեռնարկում, որոնք նախկինում թվում էին անհաղթահարելի: Շատ Աղեղնավորների մեջ նոր հակումներ ու հետաքքրքրություններ կծնվեն, դրա հետ մեկտեղ նաև հնարավորություններ՝ իրացնելու սեփական ողջ պոտենցիալը:

Օրվա երկրորդ կեսին զգացնել կտան բացասական միտումները, ինչ-որ բան այնպես չի ընթանա, ինչպես կցանկանայիք դուք: Հնարավոր են տարաձայնություններ սիրելի մարդու հետ, կա վեճի վտանգ, որը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները:    

Այծեղջյուր: Եթե մեծ ծրագրեր ունեք, ապա սկսեք դրանք իրականացնել օրվա առաջին կեսին: Օրվա այդ հատվածում ձեր աշխատանքը արդյունավետ է, դուք ընդունում եք ճիշտ որոշումներ, արագ կռահում եք, թե որ մարտավարությունն է տվյալ պահին ամենաէֆեկտիվը, իսկ որը՝ ոչ այնքան: Ընդ որում, եթե ձեզ հարկ լինի որևէ օգնություն, դուք այն կստանաք շատ արագ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր տարաձայնություններ, որոնց պատճառով կդժվարանա ընտրված ժամկետում նպատակակետին հասնելը: Նշանակված հանդիպումները կարող են հետաձգվել, մարդիկ, որոնց խոսքին դուք միշտ վստահել եք, կարող են հրաժարվել իրենց խոստումներից: Դրանից շատ Այծեղջյուրներ կունենան այն տպավորությունը, որ միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ:    

Ջրհոս: Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գործադրել ձեր ողջ երևակայությունը, հաջողությունների հասնել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Ցավոք դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար նվազում է և օրվա մնացած մասը չի լինի նույնքան բարեհաճ:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ: Որոշ Ջրհոսներ կհանդիպեն դժվարությունների, որոնք ծագել են մտերիմ մարդկանց սխալի հետևանքով: Ճամփորդելը և ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը ցանկալի չէ:

Ձկներ: Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ջանք չեն խնայի նպատակներին հասնելու համար: Կարելի է լուծել ֆինանսների և գույքի հետ կապված հարցեր, ձևակերպել փաստաթղթեր: Օրը նպաստավոր է նաև շփվելու այն մարդկանց հետ, ում հետ ունեք գործնական ընդհանուր հետաքրքրություններ:

Կենսասիրության մակարդակի նվազումը կարող է հանգեցնել ընդհանուր թուլության: Հնարավոր են գլխացավեր, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Խորհուրդ է տրվում զբոսնել, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով
Ամենադիտված