Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվավոր կոչում և անվանական լսարան. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հայաստան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Արտիստի հայաստանյան առաջին կանգառը Ռուսաստանի Վ. Գ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում էր:

Համալսարանում Իոսիֆ Կոբզոնին դիմավորեցին համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, երևանյան մասնաճյուղի տնօրեն Խաչիկ Գալստյանը, գործարար, մեկենաս «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանն և այլ պաշտոնյաներ:

Արտիստը ներկաներին ողջունեց հայերենով՝ «Բարև Ձեզ, Հայաստան» նախադասությամբ, որից հետո շնորհակալություն հայտնեց այս հանդիպումը կազմակերպելու համար:

Ելույթով հանդես եկավ համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը: Վերջինս ողջունելով Իոսիֆ Կոբզոնին՝ ընդգծեց, որ հպարտություն է այս համալսարանում ընդունել մի մարդու, ով համարվում է լեգենդ տարբեր սերունդների համար: Անդրադառնալով համալսարանի գործունեությանն՝ Արման Վարդանյանը նշեց, որ հոգաբարձուների խորհուդն անելու է ամենը, որպեսզի ուսանողները ստանան բարձրակարգ և մրցունակ կրթություն. «Ցանկանում եմ ընդգծել, որ այս համալսարանն իր նոր տնօրենով կկարողանա բարձրագույն կրթության ոլորտում նվաճել նոր բարձունքներ՝ շնորհիվ նաև պրոֆեսիանալ դասախոսական անձնակազմի»:

Խաչիկ Գալստյանը  համալսարանի ողջ դասախոսական անձնակազմի և բոլոր ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց պատվավոր հյուրին՝ նշելով, որ Իոսիֆ Կոբզոնի հայաստանյան այցն ու այս համալսարանում նրա ներկայությունը պարտավորեցնում է երիտասարդ սերնդին՝ գնահատելու այն անցած ուղին, որ առկա է երկու ժողովուրդների միջև:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, մեկենաս Արտակ Թովմասյանն էլ հավելեց, որ ստեղծվելու է ֆոնդ, որի շնորհիվ համալսարանի լավագույն ուսանողները ստանալու են կրթաթոշակներ.««Թովմասյան» հիմնադրամը  ստեղծել է հատուկ ֆոնդ այս բուհի լավագույն ուսանողների վարձավճարները վճարելու և կրթաթոշակներ տրամադրելու համար: Սրանից բացի, բուհն ավարտած լավագույն ուսանողները հիմնադարամի աջակցությամբ կանցնեն բարձր վարձատրվող աշխատանքի»,-ասաց բարերարը:   

Հավելենք նաև որ  Իոսիֆ Կոբզոնին շնորհվեց Ռուսաստանի Վ. Գ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում և նրա անվամբ համալսարանում բացվեց լսարան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքMicrosoft-ը հայտարարել է ռուսական «Storm-2945»-ի կողմից լայնածավալ կիբերհարձակման մասինԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԻնչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 հիմնական թեկնածուները Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը «Եվրոպական երազանք աղքատության հետհամով. Հայաստանի առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ»Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին
Ամենադիտված