«Սիրուշոն չի իմացել, որ Վաստակավոր արտիստի կոչում է ստանալու և մեկնել է երկրից». Սյուզան Մարգարյան
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանի հրամանագրով երգչուհի Սիրուշոն այսօր արժանացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման։ Երգչուհու ընտանիքում այս առիթով ուրախություն է, ինքը` Սիրուշոն, դեռ չգիտի կոչման մասին։ Tert.am Life–ի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա մայրը` երգչուհի Սյուզան Մարգարյանը:
Սիրուշոն որդու` Ռոբերտի հետ մեկնել է Եվրոպա։ «Այս մրցանակը մեր և Սիրուշոյի համար անսպասելի էր այնքանով, որ նա այսօր մեկնել է երկրից` առանց իմանալու, որ նման կոչման է արժանանալու։ Եթե իմանար, հնարավոր է, հետաձգեր մեկնումը։ Ես Tert.am Life–ի հրապարակումից եմ իմացել, որ Սիրուշոն Վաստակավոր արտիստի կոչում է ստացել։ Դրանից հետո սկսվեցին շնորհավորական զանգերը։ Փորձեցինք նամակագրական կապ հաստատել Սիրուշոյի հետ, սակայն էդպես էլ չհաջողվեց։ Այս պահին նրանց թռիչքն ընթացքի մեջ է։ Անհամբեր սպասում ենք իր հետ կապվելուն»,– պատմեց նա։
_1.jpg?1505997843218)
Շարունակութունը՝ այստեղ.