Նեյմարի ու Էդիսոն Կավանիի կոնֆլիկտը նոր թափ է հավաքում
ՍՊՈՐՏԲանն այն է, որ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում «Լիոնի» դեմ խաղում (2:0) ֆուտբոլիստներն իրար մեջ չեն կարողացել որոշել, թե ով պետք է իրացնի նախ տուգանային հարվածը, ապա եւ 11-մետրանոցը:
Խաղադաշտում ծագած վեճը նրանք շարունակել են նաեւ հանդերձարանում: Ինչպես հայտնում է L`Equipe-ը, Նեյմարին ու Կավանիին բաժանել են թիմակիցները, ՊՍԺ-ի ավագ Տիագու Սիլվան չի թողել, որ նրանք բռունցքների անցնեն:
Կավանիի պայմանագրում կետ կա, որի համաձայն նա 1 մլն եվրո կստանա Լիգա-1-ի լավագույն ռմբարկուի կոչմանն արժանանալու համար: Ֆրանսիական թերթը ենթադրում է, որ նմանատիպ համաձայնություն կա նաեւ Նեյմարի հետ:
Ֆուտբոլիստների միջեւ առաջացած միջադեպից հետո Նեյմարը դադարել է հետեւել Կավանիին Instagram-ում, մինչդեռ ուրուգվայցին նշել է, որ մարդիկ իզուր են հավատում բամբասանքներին ու իրենց մեջ որեւէ տարաձայնություն չկա:
Նյութի աղբյուրը՝ այստեղ