Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գիտնականները մոտ են ՄԻԱՎ-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը

ՖՈՏՈ

med.news.am-ը գրում է.

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է այն գլխավոր խոչընդոտը՝ երկար ժամանակ կենսունակ մնացող, վիրուսային ինֆեկցիան կասեցնելուն ունակ իմունային բջիջների ստեղծման անհնարինությունը, որը խանգարում է ՄԻԱՎ դեմ արդյունավետ պատվաստանյութի մշակմանը:

Թաիլանդում իրականացված եւ դեռեիս 2009 թվականին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ՄԻԱՎ դեմ փորձնական պատվաստանյութը 31 տոկոսով նվազեցրել է մարդու վարակման մակարդակը: Սա թույլ է տվել զգուշավոր ենթադրություն անել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ստանալ էլ ավելի արդյունավետ պատվաստանյութ: Սակայն հիմնական խնդիրն այն է, որ պատվաստանյութի միջոցով ստացված իմունային պատասխանը շատ կարճատեւ էր:

Հիմա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Նիդեռլանդների գիտնականների խմբին՝ Laboratory of Viral Zoonotics at the University of Cambridge-ի պրոֆեսոր Ջոնաթան Հինիի գլխավորությամբ, հաջողվել է հայտնաբերել այս խոչընդոտի պատճառը եւ գտնել այն հաղթահարելու հնարավոր միջոցը:

Երբ վիրուսն ընկնում է բջջի մեջ, այն սկսում է մեծ թվով սեփական պատճեններ ստեղծել, վարակել մյուս բջիջները եւ ամբողջ օրգանիզմով տարածվել: Վիրուսի արտաքին թաղանթի վրա գտնվող gp140 սպիտակուցը քայքայում է լիմֆոցիտների՝ T հելփերների մակերեւույթին գտնվող CD4 ռեցեպտորները, որոնք իմունային համակագի գլխավոր կարգավորիչներն են, ազդանշաններ են ուղարկում իմունային մյուս բջիջներին, որոնք պետք է վիրուսը ոչնչացնեն: Առանց CD4-ի՝ վիրուսին իմունային պատասխան չի հետեւում, եւ այն հանգիստ տարածվում է օրգանիզմում:

Գիտնականների խոսքով՝ մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի թաղանթի վրա գտնվող gp140 սպիտակուցները կարող են պատվաստանյութի համար առանցքային բաղադրիչ դառնալ ՄԻԱՎ ինֆեկցիայից պաշտպանելու համար: Իմունային համակարգն այս սպիտակուցը գտնում է եւ հակամարմիներ գեներացնում, որոնք ծածկում են վիրուսի մակերեւույթը եւ այդ կերպ կանխում նրա գրոհը Т հելփերների վրա: Եթե պատվաստանյութի էֆեկտը բավականին երկար մնա, ապա Т հելփերային բջիջների օգնությամբ մարդու օրգանիզմը պետք է սովորի հակամարմիններն ինքնուրույն  արտադրել, որոնք չեզոքացնում են ՄԻԱՎ շտամների մեծ մասը, ինչով կկարողանան օգնել մարդկանց ինֆեկցիայից պաշտպանել:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ gp140 սպիտակուցի օգտագործմամբ պատվաստումը B բջիջների գործարկում է առաջացնում, որոնք վիրուսի դեմ հակամարմիններ են արտադրում, սակայն միայն կարճ ժամանակահատվածում: Այս ժամանակը չափազանց փոքր էր բավարար քանակությամբ հակամարմիններ ստանալու համար, որոնք ՄԻԱՎ ինֆեկցիայից երկար ժամանակով են պաշտպանում:

Պրոֆեսոր Ջոնաթան Հինին եզրակացրել է, որ T հեփլերային բջիջներում gp140 սպիտակուցի միացումը CD4 ռեցեպտորներին, հավանաբար, հենց այս խնդրի պատճառն է: Նրա ենթադրությամբ՝ կանխելով gp140-ի միացումը CD4 ռեցեպտորին՝ կարելի է պատվաստանյութի ազդեցության ժամանակը երկարացնել: Journal of Virology-ում հրապարակված 2 հետազոտությամբ ապացուցվել է, որ այս մոտեցումը աշխատող է՝ ապահովելով ցանկալի իմունային պատասխան, որը մեկ տարուց ավելի է գործում:

 

«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Ամենադիտված