Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանյան գիշերային ակումբի պարուհիները տղամարդու համար իրար գլուխ են ջարդել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ քրեական դատարանը Ռ. Բարսեղյան, Գ. Ավետիսյան, Ա. Պետրոսյան կազմով ուժի մեջ թողեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կայացրած արդարացման դատավճիռը՝ Շուշան Դ.-ի գործով:

Մոտ մեկուկես տարի կալանքի տակ գտնվող Շուշանը, արդարացվելով առաջադրված մեղադրանքում, անհապաղ ազատ էր արձակվել Շենգավիթի դատարանի դահլիճում:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և գործընկերուհի Աննա Տ.-ի հետ:

Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:

Աննայի առողջությանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառվել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Շուշանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մատույցներում:

Շուշան Դ.-ն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Սկզբում նրա վարկածը եղել է այն, որ տուժողը գլխի շրջանում ծանր վնասվածքները ստացել է իր հրելուց հետո վայր ընկնելու, գլուխը «բորդյուրին» խփելու հետևանքով:

Սակայն դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության ստացումից հետո, ըստ որի՝ տուժողը վնասվածքները չէր կարող ստանալ կքանստած դիրքից ընկնելու հետևանքով, Շուշանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Ամբաստանյալ Շուշանն ու տուժող Աննա Տ.-ն որպես պարուհի աշխատել են Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Լունա» գիշերային ակումբում՝ դեպքից մեկ-երկու ամիս առաջ:

Տուժող Աննան դատարանում ասել է, թե Շուշանը չէր կարող իրեն պատճառել այն վնասվածքները, որոնք ինքը ստացել է:

Շուշանն ընկեր է ունեցել՝ Արագածոտնի մարզի բնակիչ Ն.-ն:

Տուժող Աննայի բնութագրմամբ՝ Ն.-ն շատ կոպիտ է վարվել ինչպես Շուշանի, այնպես էլ իր հետ: Բռնություն է գործադրել Շուշանի նկատմամբ, սպառնալիքներ է տվել:

Ն.-ն ամուսնացած էր, փոքրիկ աղջիկ ուներ:

Դեպքի օրը Ն.-ն Շուշանին ու տուժողին հրավիրել է իրենց գյուղից ոչ հեռու հացատուն՝ զվարճանալու:

Խնջույքից հետո՝ գիշերվա ժամը երկուսի-երեքի սահմաններում, Ն.-ն համագյուղացու մեքենայով աղջիկներին բերել է Երևան:

Մեքենայի մեջ աղջիկները վիճել են միմյանց հետ, քաշքշել են իրար ու հայհոյել… Նրանք միմյանց քաշքշել, իրար հետ կռվել են նաև Բագրատունյաց պողոտայում մեքենայից իջնելուց հետո…

Տուժողը դատարանում ասել է, թե հարվածի պահը չի հիշում: Ուշքի է եկել Էրեբունու հիվանդանոցում, գլխի վնասվածքով:

Հիվանդանոց են գնացել Ն.-ն ու նրա մայրը, ովքեր պատրաստակամություն են հայտնել հատուցելու տուժողի հիվանդանոցային ծախսերը:

Դեպքի վայրից Ն.-ն, նրա ընկերը և տաքսու վարորդը հեռացել էին: Շուշանն է դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմի հետ Աննային տեղափոխել հիվանդանոց…

Տուժողն ասել է՝ քիչ թե շատ իմանալով, որ Ն.-ն ագրեսիվ է եղել, ձեռք է բարձրացրել Շուշանի վրա, սպառնալիքներ է տվել նախկինում, ինքը ենթադրել է, որ իրեն հարվածողը կարող էր իրենց հետ նույն մեքենայում գտնվող Ն.-ն լինել:

Գործով վկայի կարգավիճակ ունեցող Ն.-ն դատարան չի ներկայացել, նա դեպքից տասն ամիս անց հատել է Հայաստանի պետական սահմանը, մեկնել է Հայաստանից, վերադարձի մասին տվյալներ չկան:

Մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը միջնորդել էր Շուշան Դ.-ին մեղավոր ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 3 տարի ազատազրկման:

Պաշտպանական կողմը՝ ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հ. Իսրայելյանը և ինքը՝ ամբաստանյալը պնդում էին, որ ամբաստանյալը տուժողին ընդհանրապես չի հարվածել: Նրան կարող էր կոպտել ու հարվածել դեպքի պահին ներկա, իսկ գործի քննության ժամանակ արդեն Հայաստանից բացակա Ն.-ն:

Պաշտպանը միջնորդել էր Շուշանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Շուշանը դատարանում ասել է, թե իրեն մեղավոր է ճանաչում «մասնակիորեն», բայց այդ «մասնակիորենը» վերաբերում էր նրան, որ ինքն էր եղել տուժողին խնջույքի տանողը, եթե տուժողն իր հետ խնջույքի չգար, նրա հետ նման բան չէր պատահի…

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, հաստատված չգնահատելով առաջադրված մեղադրանքը, արդարացրել է տևական ժամանակ կալանքի տակ գտնվող Շուշան Դ.-ին՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի նիստեր հետաձգվել էին՝ արդարացված ամբաստանյալի չներկայանալու պատճառով: Բանն այն է, որ ամբաստանյալը հայրական տանը՝ Շիրակի մարզում չի բնակվում, իսկ թե Երևանում կամ Հայաստանի մեկ այլ բնակավայրում ինչ հասցեում է բնակվում, ի հայտ չբերվեց անգամ դատարանի կայացրած բերման որոշումների պարագայում:

Վերաքննիչ քրեական դատարանում Շուշանի շահերի պաշտպանության համար հանրային պաշտպանի գրասենյակից ուրիշ պաշտպան էր ներկայացել, սակայն դատարանը նրան այդպես էլ չներգրավեց, քանի որ ամբաստանյալն այդպես էլ չներկայացավ դատարան, որպեսզի տա իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը տվյալ պաշտպանի ներգրավման համար:

Քանի որ վերաքննիչ դատարանը այս գործով բողոքի քննությունը կատարելու էր վճռաբեկության կարգով, ի վերջո որոշեց բողոքը քննել ամբաստանյալի բացակայությամբ:

Եվ այսպես՝ արդարացման դատավճռի դեմ մեղադրողի վերաքննիչ բողոքը քննվեց առանց ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի՝ առանց պաշտպանական կողմի ներկայության: Մեղադրողը հիմնավորեց իր բերած բողոքը, նրան ունկնդրեցին միայն երեք դատավորները:

Մեղադրող Ա. Մարգարյանը արդարացման դատավճռի կայացումն այս գործով համարեց դատական սխալի արդյունք:

Դատախազի ելույթը ընդհանուր իրավասության դատարանի հասցեին զգացմունքային երանգներ ուներ: Նա նշեց, թե առաջին ատյանի դատարանը արդարացման դատական ակտում «աբստրակտ» վերլուծություններ է կատարել ու հանգել է «սխալ, անհիմն» եզրահանգման:

Ըստ մեղադրողի՝ դատարանն անգամ ստանձնել է դատաբժշկական փորձագետի «սուբյեկտի» դեր ու ենթադրություններ է արել տուժողի ստացած վնասվածքների, դրանց ստացման մեխանիզմների վերաբերյալ: Նաև՝ դատարանն առաջնորդվել է «հավանականության տեսությամբ» ու եզրահանգել է, որ փոքրամարմին ամբաստանյալը չէր կարող տուժողին պատճառել ծանր գանգուղեղային այն վնասվածքները, որոնք արձանագրվել են փորձաքննությամբ: Մինչդեռ, ըստ մեղադրողի, անձի փոքրամարմին լինելը չի վկայում, որ նա թույլ ֆիզիկական ուժի տեր է, իսկ դատարանը ամբաստանյալի ուժը չի ստուգել…

Մեղադրողը մանրամասն կանգ առավ դատական ակտում արձանագրված նախաքննական բացթողումների, մեղադրանքը չհիմնավորված լինելու, այս կամ այն ցուցմունքը արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելու՝ դատարանի եզրահանգումների վրա: Ըստ մեղադրողի՝ դատարանը անհիմն կերպով «արժեզրկել է» վկա Ն.-ի նախաքննական ցուցմունքները, կատարել է «կամայական մեկնաբանություններ»:

Մեղադրողի կարծիքով՝ ամբաստանյալ Շուշան Դ.-ն ամեն բան ժխտել է պատասխանատվությունից ու պատժից ազատվելու նկատառումով: Մեղադրողը միջնորդեց՝ բեկանել արդարացման դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ, Շուշան Դ.-ին մեղավոր ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտել օրենքով նախատեսված համաչափ պատժի:

Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողին առաջադրեց հարցեր, որոնք ավելի շատ դիտողությունների էին նման:

Ըստ վերաքննիչի դատավորների՝ մեղադրողի ելույթը պարունակում էր առաջին ատյանի դատարանի վերաբերյալ կտրուկ, օրենքից չբխող գնահատականներ, ինչպես՝ «դատարանը ջանք չխնայելով արժեզրկել է վկա Ն.-ի ցուցմունքները», «դատարանն իրեն վերագրել է դատաբժշկական փորձագետի սուբյեկտի դեր», «դատարանը սխալ է ընկալել…» և այլն: Դատավոր Ա. Պետրոսյանը նկատեց, որ մեղադրողը ամբողջ ելույթի ընթացքում անհարգալից տոնով է արտահայտվել առաջին ատյանի դատարանի վերաբերյալ. «Էդ ի՞նչ ձև է… Վեկալեք դատավարական օրենսգիրքը, տեսեք՝ էդպիսի արտահայտություններ կա՞ն… ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել… Ձևակերպումները աղ չեն, որ գցում եք ձեր խոսքի մեջ, էդպիսի էպիտետներով, վերամբարձ տոնով խոսելը ո՞րն ա»:

Դատավոր Գ. Ավետիսյանն էլ նկատեց, որ այս պարզ գործով բավական երկար նախաքննություն է կատարվել. «Ի՞նչ կար ստեղ, որ էսքան պահել եք, ապացույցները թուլացել են… Օպերատիվ քննության դեպքում էս խնդիրները կարող էին չառաջանալ…»:

Մեղադրողը դիտողություններին պատասխանեց, որ ինքն անհարգալից չի արտահայտվել առաջին ատյանի դատարանի վերաբերյալ, այլ հիմնավորել է արդարացման դատավճռի անհիմն լինելը:

Վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Արդյունքում՝ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվեց, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը թողնվեց ուժի մեջ՝ անփոփոխ: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը կատարվեց պաշտպանական կողմի, անգամ՝ ամբաստանյալի բացակայությամբ…

Դատական համակարգը կամաց-կամաց ի ցույց է հանում մեղադրանքի կողմից անկախանալու իր հնարավորությունը, ինչին բավական ցավոտ է արձագանքում մեղադրանքի կողմը:

Դատախազը նշեց, որ այս գործով վճռաբեկ բողոք է ներկայացնելու:

Աղբյուրը` 1in.am

Անտառային հրդեհներից պաշտպանության օր. պատմության այս օրը (9 օգոստոս)Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան
Ամենադիտված