Բունդեսլիգա. Փոխչեմպիոնը հաղթել է
ՍՊՈՐՏInfoSport.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության երրորդ տուրի առաջին խաղում փոխչեմպիոն «ՌԲ Լեյպցիգը» հյուրընկալվել է «Համբուրգին»:
Ամբողջ հանդիպման ընթացքում ունեցած առավելությունը «Լայպցիգը» գոլի է վերածել միայն 67-րդ րոպեին: Տուգանայինի արագ խաղարկումից հետո գեղեցիկ հեռահար հարվածով գոլի հեղինակ է դարձել Նաբի Կեյտան: Ութ րոպե անց հյուրերը կրկնապատկել են հաշիվը: Սեփական կիսադաշտից սկած անցումը գոլի է վերածել Տիմո Վերները:
«Լեյպցիգը» 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ու 6 միավորով հավասարվել առաջատարներին, որոնք իրենց խաղերը դեռ չեն անցկացրել: 6 միավոր հավաքածների թվում է նաև «Համբուրգը»: