Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով կայացել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռից, եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

Ներկայացնում ենք, կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ:

«Ձերդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարք,

Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,

Ողջունում ենք Ձեզ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգևոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետևողական ջանքերի շնորհիվ: Վեց տարի է անցել այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով:

Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին` քննարկելու ուղիները, որոնցով հոգևոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ և առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ:

Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից:

Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու և այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը:

Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները:

Մտաբերելով այս դեպքերը` բնական հարց է ծագում` ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են: Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք և միջոց չի խնայվում բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարևան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի և միջազգային հանրության արդարացի և օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով:

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը:

Այսօր հրամայական է, որ կամք և հանձնառություն դրսևորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ և կասեցնելու հրադադարի խախտման դրսևորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները և այլևս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է:

Այստեղ ենք մենք տեսնում մեր` հոգևոր առաջնորդներիս առաքելությունը` հորդորելու և պատգամելու, մեր լծակիցների հետ մեկտեղ ձևավորելու այն գիտակցությունը և փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտը, որոնց պայմաններում հնարավոր պիտի դառնա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը: Միևնույն ժամանակ մեր հանապազ հորդորը պետք է բերենք զինվորականներին պահպանելու հրադադարը և խուսափելու սադրանքներից:

Մենք մեծապես կարևորում ենք միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման և սահմանային միջադեպերի հետաքննության հարցում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Կիրիլ Ա Պատրիարքին և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսևորած սրտացավության և միջնորդական ջանքերի համար,

Աստծուն հաճելի են արդարության և խաղաղության ճանապարհներով ընթացողները, որովհետև այդտեղ է Նրա սերն ու օրհնությունը, հովանին ու ողորմությունը, ինչպես Ս. Գիրքն է ասում. «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. Գ 18): Ուստի մեկտեղենք մեր ջանքերը ու միասնաբար ընթանանք այդ ճանապարհներով: Այս գործընթացի մեջ պատասխանատվություն ունենք ամենքս:

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված և հայցում, որ օրհնի և արդյունավորի բոլոր անհատների, հասարակական կառույցների ու կազմակերպությունների այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազգամիջյան հարաբերությունների վերականգնմանը, համերաշխության զորացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Թող Բարձրյալի օրհնությամբ աշխարհում և մեր ժողովուրդների կյանքում միշտ գերակայի հաշտության ոգին և պտղաբերի փոխըմբռնումն ու բարի կամեցողությունը:

Շնորհակալություն այս հանդիպման համար: 

Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքMicrosoft-ը հայտարարել է ռուսական «Storm-2945»-ի կողմից լայնածավալ կիբերհարձակման մասինԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԻնչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 հիմնական թեկնածուները Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով «Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կանադայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 200 տուն Ռեկորդային տրանսֆեր․ «Չելսին» գտել է Կուկուրելյային փոխարինողի Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը
Ամենադիտված