Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱԺ ընտրությունների վրա մեծ է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցությունը» (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

a1plus.am-ը գրում է.

Հայաստանում ներիշխանական խաղի կանոնների վերանայման գործընթաց է։ Նորաստեղծ կուսակցություններն իրենց գործունեությամբ քննություն դեռ չեն հանձնել։

«Ինչ-որ իմաստով դա գուցե նաև օբյեկտիվ է, որովհետև ընտրական շրջանը, ընտրական փուլը, որին իրենք պետք է մասնակցեն, դեռ առջևում է, բայց ես կարծում եմ, որ դեռևս հայտարարությունները՝ այն էլ հայաստանյան պայմաններում, որ մենք տեսել ենք տարատեսակ հայտարարություններ, հռչակումներ ու ծրագրեր, դրանք իհարկե, ոչինչ են կուսակցական գործունեությանը գնահատական տալու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Այս համատեքստում քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ իր հերթին նկատում է.

« Չգիտես ինչու Հայաստանում շատերին թվում է, թե կուսակցություն ստեղծելը բավականին հեշտ բան է և ժողովրդական լեզվով ասած՝ տեղից վեր կացողը կուսակցություն է ստեղծում, փոխանակ մտնի արդեն իսկ եղածների մեջ և փորձի այնտեղ ակտիվություն դրսևորել, բայց մտածում են, եթե նրանց չի հաջողվել, ապա իրեն կհաջողվի»։

Արմեն Բադալյանը համոզված է, որ նորաստեղծ կուսակցությունների մեծ մասը այդպես էլ մնալու է թղթի վրա։

«Եթե մեկը ցանկանում է դրսևորվել, ապա նա շատ հանգիստ կարող է դրսևորվել արդեն եղած կուսակցությունների մեջ և ցույց տալ, որ ինքը մրցունակ է , իսկ եթե այդտեղ ցույց տվեց, որ ինքը մրցունակ է , ապա կկարողանա ընտրական այս գործընթացներում հաջողության հասնել»,-նշեց նա։

Դժվար է այսօր կանխատեսել ապագա խորհրդարանի կազմը։ Խորհրդարանական ընտրությունների վրա բավականին մեծ է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցությունը։

«Ինչպես ցույց է տալիս անցած 25 տարվա փորձը, Հայաստանի ժողովուրդը չի կարողանում իշխանություն ձևավորել։ Նրանք քվեարկում են ոնց ուզում են, սակայն իշխանությունը միշտ այնպիսի արդյունք է նկարում, ինչպիսին որ իրենք ցանկանում են, բայց այս անգամ կարող է այդպես չլինել, որովհետև կա Արևմուտքի մասնավորապես ԵՄ-ի, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությունը։ Գաղտնիք չէ, որ այդ երկու երկրներն էլ,բնականաբար, ազդելու են այս ընտրությունների և դրանց արդյունքի վրա, որովհետև երկուսն էլ շահեր ունեն Հայաստանում»,-համոզված է Արմեն Բադալյանը։

armen badalyan

Բանախոսները վերապահումներով են վերաբերվում այն հանգամանքին, թե արդյոք այդ բոլոր կուսակցությունները կկարողանա՞ն վերջ դնել արմատացած ՀՀԿ-ի մենաշնորհին, թե՞ ոչ։

Նորաստեղծ կուսակցությունների վերաբերյալ պարոն Բադալյանը ևս մի նկատառում ունի. ««Համախմբում» կուսակցության մասին դեռևս որևէ բան չեմ կարող ասել։ «Ալյանս»-ի և «Ռեֆորմիստներ»-ի հետ համեմատած այն մի քիչ ավելի ազդեցիկ է, ավելի ճանաչում ունի, որովհետև ունի իրեն սատարող կայքեր և որոշակի թիմ։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա «Լուսավոր Հայաստան»-ը ընդամենը մեկ-երկու PR ակցիաներ արեց, այն էլ մարզերում, «Քաղաքացիական պայմանագիր»-ը միշտ խոսում է, որ ինքը ժողովրդին կտանի հաղթանակի, սակայն Հրազդանի ՏԻՄ ընտրություններում տարավ պարտության»։

«Իշխանափոխությունն այսօր Հայաստանում որպես գաղափար կամ որպես նպատակ այնքան պարզունակ և այնքան ոչինչ չասող է դարձել, որ դա ընդամենը բերում է մանիպուլյացիաների և այդ մանիպուլյացիաներն իրականացնում են թե մինչև հիմա գործած ավանդական կուսակցությունները, թե առավել ևս ինքը՝ իշխանությունը»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Դիտեք նաև տեսանյութը

 

Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Կալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր ՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարարԱդրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դեղձ միրգ«Քաղաքագետը բացահայտել է այն, թե որքան ժամանակով է Փաշինյանը հետաձգելու ԵԱՏՄ-ից դուրս գալը»Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում «Ժողովրդի զանգվածային դավաճանություն. Հայաստանն այլևս գոյություն չի՞ ունենա. Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում»Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Տեկվանդոյի միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 4) Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները
Ամենադիտված