Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. Ախուրյան գետում հայտնաբերվել են հազարավոր սատկած ձկներ, ո՞վ է մեղավորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ախուրյան գետում հայտնաբերվել են հազարավոր սատկած ձկներ։
Թե ինչն է եղել ձկների՝ համատարած սատկելու պատճառը, դեռևս անհայտ է։
Գետի ջուրն էլ ամբողջովին, ինչպես ժողովուրդն է ասում, ցամքած է, ու, չգիտես ինչու, պատկան մարմինները քար անտարբերություն են ցուցաբերում երևույթի նկատմամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: