Ինչ է կատարվել «գաի պլաշչադկայում». ինչու են 29 ավտոմեքենա տեղափոխել այնտեղ Ֆոտոռեպորտաժ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com -ը գրում է.
Այսօր` հուլիսի 14-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել հերթական տրանսպորտային միջոցները:
«Գաի պլաշչադկա» է տեղափոխվել 29 ավտոմեքենա, որոնցից 17-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, ինչպես նաև խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ ստեղծելով վթարային իրավիճակներ: Բոլոր օրինախախտ վարորդները Ճանապարհային ոստիկանության կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
Լուսանկարները՝ այստեղ