Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի քաղաքացուց շորթմամբ խոշոր չափերի կաշառք ստացած ՃՈ տեսուչին մեղադրանք է առաջադրվել. վերջինս կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ն. Թ.-ն շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ից: Նշված հանցավոր արարքի կատարման համար Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 29.08.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Թ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, ՃՈ ավագ տեսուչ Ն. Թ.-ն, առանց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հատկանիշների առկայության, կանգնեցրել է ԻԻՀ քաղաքացի Ֆ. Հ.-ի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, ապա` առանց համապատասխան ստուգման, Ֆ. Հ.-ին մեղադրել ալկոհոլ օգտագործելու մեջ: Այնուհետև հիշյալ ոստիկանը, ոտնահարելով ԻԻՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, Ֆ. Հ.-ին 12 օրով ազատությունից զրկելու և ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու սպառնալիքով նրանից պահանջել ու ստացել է խոշոր չափերով` 191.200 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՃՈ տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու մասին տեղեկացել է նույն ժամանակահատվածում վերջինիս հետ ծառայություն իրականացնող մյուս տեսուչը, ով ծառայակցին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` թաքցրել է ծանր հանցագործության դեպքը և դրան սահմանված կարգով ընթացք չի տվել:

Այսպիսով, շորթմամբ խոշոր չափերով կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Ն. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացըՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական «Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները Հնագետները հայտնաբերել են 4000 տարվա վաղեմության կին ռազմիկների խորհրդավոր դամբարաններ Իրանը նոր առաջարկ է տրամադրել Պակիստանին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համարՍտամբուլում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են սկսվելՈսկե գնդակ-2026․ ովքեր են պայքարում տարվա գլխավոր մրցանակի համար ըստ Goal-ի վարկածի Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն իսկ Ամերիկային արժեցել է 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս․ Իրանի ԱԳ նախարար Իսրայելի ՊԲ-ն ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Միլլի մեջլիսը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդումՎատ լուր՝ Wildberries-ից և OZON-ից օգտվողների համարՀրդեհ՝ Բենիամին գյուղումԵՄ-ն մեղադրում է ՌԴ-ին ՀՀ ընտրություններին միջամտելու հարցում, և հայտնում Երևանի հետ մերձեցման մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սրտի զարկաչափիչ «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագետներ. Հայաստանը կարող է գնալ արտաքին մանիպուլյացիաների ճանապարհով»«Փաշինյանը ընտրություններից առաջ հույսը դնում է ԵՄ-ի վրա, իսկ Բրյուսելն արդեն իսկ իր պայմաններն է սահմանել, ինչո՞վ է Հայաստանը վճարելու»Բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսն ու «Chevrolet»-ը Շավարշ Նահապետյանը հաղթել է Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության եզրափակչում․ Հայկ Դարբինյանը նվաճել է արծաթե մեդալ «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»․ Թրամփ Ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից Կենդանաբանական այգուց «փախած զեբրը» զոլերով ներկված ավանակ էրԱրժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում Տեղի ունեցան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներըԱնկում տարադրամի շուկայումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀնարավոր է կարկուտԱշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր. պատմության այս օրը (01 մայիս)Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում 21 ժամ ջուր չի լինիԻշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ»
Ամենադիտված