Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ է վկայում եղունգները կրծելու սովորությունը ձեր բնավորության մասին

ՖՈՏՈ

Mirkrasoty.life-ը գրում է, որ եղունգները կրծելու սովորություն ունեն շատերը։ Մարդկանց մեծ մասն այս սովորությունը դիտարկում է՝ որպես նյարդային լինելու և անհանգստության հետևանք։ Առաջին հայացքից՝ սա մոտ է իրականությանը, բայց «Journal of Behavior Therapy and Experimental Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս սովորությունը կարող է… պերֆեկցիոնիզմի նշան լինել։ Չէ՞ որ պերֆեկցիոնիստները ձգտում են իդեալականին, ինչը հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով։

Կրկնվող պահվածքը նկարագրվել է՝ որպես վնասակար սովորություն, որը կարող է նաև լուրջ խանգարումների հետևանք դառնալ։ Հետազոտողների խումբը փորձել է ուսումնասիրել այս սովորությունը՝ օգտագործելով երկու մոդել՝ զգացմունքների կարգավորում և գրգռված գործողություն։ Առաջին մոդելը ենթադրում է, որ այս վարքագիծն առաջանում է բացասական էմոցիաների արդյունքում և ազատում է այդ բացասականից։ Երկրորդ մոդելը ենթադրում է, որ այս սովորությունն օգնում է ազատվել անհամբերությունից, ձանձրույթից, հիասթափվածությունից և անբավարարվածությունից։

Հետազոտողները հանգել են հետևության, որ այս սովորությունն ունեցող մարդիկ առավել հակված են գործողությունների երկրորդ մոդելի շրջանակներում՝ գրգռված գործողություն, քանի որ «նրանց բնորոշ են հակումը բարձր ստանդարտներին և դրանցից ցած չիջնելու ձգտումը»։ Սրանք պերֆեկցիոնիստներին բնորոշ վառ առանձնահատկություններ են։

Այսպիսով, այսպիսի կրկնվող վարքագիծ դրսևորող անձինք, ամենայն հավանականությամբ, «տառապում են» պերֆեկցիոնիզմով. սա նշանակում է, որ նրանք չեն կարողանում թուլանալ և խնդիրները հանգիստ ռեժիմով լուծել։ Դա է պատճառը, որ նրանք հակված են հիասթափվածության և անբավարարվածության վիճակի, երբ իրենց առջև դրված նպատակները դեռևս իրագործված չեն։ Այլ բառերով ասած՝ եղունգները կրծելու սովորությունը կապված է ոչ այնքան նյարդային և անհանգիստ վիճակի հետ, որքան ինչ-որ բանի հասնելու անկարողության հետևանքով առաջացող զգացմունքների։

Ինչպես է ազդում այս սովորությունն առողջության վրա։ Եղունգները կրծելու սովորությունն ինչպես՝ հոգեբանական, այնպես էլ՝ ֆիզիկական հետևանքներ է ունենում։ Դրա հետևանքով կարող են առաջ գալ նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

• եղունգների և կուտիկուլայի ցավ, կարմրություն
• եղունգների շուրջ գտնվող մաշկի վնասում և հնարավոր վարակներ
• խոցելիություն բակտերիաների և վարակների նկատմամբ
• ատամների էմալի թուլացում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Ամենադիտված