Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղվան Հովսեփյանը հանդիպել է ԱՄՆ ՀԴԲ (FBI) տնօրեն Ջեյմս Բ.Քոմիի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը մարտի 21-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Բ.Քոմիի հետ:

ՔԿ մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Քննչական Կոմիտեի և Հետաքննության դաշնային բյուրոյի միջև համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի, անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում երկու պետությունների համագործակցությունը, քննության մեթոդիկայի վերաբերյալ փորձի փոխանակումը։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումը նախազգուշացում կլինի հանցագործներին, որ երկու երկրների քննչական մարմինները պատրաստակամ են սերտորեն համագործակցել, և քրեական հետապնդումից խուսափելու համար նրանք չեն կարող թաքնվել ԱՄՆ-ում և Հայաստանում։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՔԿ վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ՀԴԲ-ի կողմից ցուցաբերված իրավական օգնության համար, որի արդյունքում հնարավոր է եղել բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք։

Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ՝ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու, համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

Աղվան Հովսեփյանը ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Բ.Քոմիին հրավիրել է Հայաստան, որի ժամկետները կքննարկվեն աշխատանքային կարգով։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՀԴԲ-ի պետական կոռուպցիայի բաժնի պատասխանատուների հետ՝ քննարկելով կոռուպցիայի դեմ պայքարում օպերատիվ աշխատանքային խմբերի դերին վերաբերող հարցեր:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ա.Հովսեփյանը հանդիպել է ՀԴԲ լաբորատորիայի տնօրենի հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող փորձաքննությունների շրջանակներին, քննարկումներ ունեցել, այդ թվում՝ ԴՆԹ վերլուծող, դատաձգաբանական և գործիքաբանական փորձագետների, պրակտիկ աշխատողներ հետ։

Ա.Հովսեփյանը շրջայց է կատարել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի Ակադեմիայիում, ծանոթացել քննիչների վերապատրաստման և ուսումնական ծրագրերին։

Համաձայնություն է ձեռք բերվել՝ Քննչական կոմիետի վարույթում քննվող քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, առանձին փորձաքննությունների անցկացման հարցում ՀԴԲ-ի լաբորատորիայի փորձագետների կողմից մասնագիտական աջակցություն ցուցաբերելու, կոմիտեի աշխատակիցների վերապատրաստումները կազմակերպելու վերաբերյալ։

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Ամենադիտված