Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորական ծառայությունը կոփում է ՀՀ քաղաքացու մի նոր տեսակ. Նախագահը՝ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ և մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է առաջին սպայական «Լեյտենանտ»-ի կոչում: Միջոցառման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները ստացել են իրենց ավարտական փաստաթղթերը և դաշույնները, որոնք նրանց հանձնել են Հանրապետության Նախագահը և ԱԱԽ անդամները: Հանրապետության Նախագահն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Միջոցառումն ավարտվել է մարտական դրոշներին շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ և հանդիսավոր քայլերթով:

Իր խոսքում ՀՀ Նախագահն ասել է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Հարգելի՛ զինվորականներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով: 

Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները: 

Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:

Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու:

Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ և փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն և հենարան դառնան ձեզ:

Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:

Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է:

Հարգելի՛ զինվորականներ,

«Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին և գրողին, վարորդին և ծրագրավորողին, ոսկերչին և երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը և այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից: 

Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:

Այստեղ, ուր թևածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլև մեր պետականության հարատևությունն ապահովելու պատասխանատվությունը:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Հարգելի՛ զինվորականներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ բոլորիդ բարի ծառայություն և մեծ հաջողություններ: Դրանք, անկասկած, լինելու են մեր ողջ ժողովրդի հաջողությունները:

Շնորհակալություն»:

 

Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանը
Ամենադիտված