ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը քիչ առաջ հռչակագիր է ստորագրել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:
Նշվում է, որ այսպիսով Այովան դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հռչակագիրը, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց իրազեկման ամիս»: