Իսպանիայում 120 գազի բալոն է հայտնաբերվել, որոնցով ահաբեկիչները նախատեսել էին պայթյուն իրականացնել Բարսելոնայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանացի ոստիկանները հայտարարել են, որ Ալկանսար քաղաքի տներից մեկում շուրջ 120 գազի բալոն են հայտնաբերել, որով ահաբեկիչները պայթուցիկներ էին պատրաստում Բարսելոնայում ևս մեկ հարձակում իրականացնելու համար: Այդ մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նախօրեին իսպանական El Español պարբերականը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն՝ ահաբեկիչները նախապես ծրագրել էին ականապատ մեքենաներ պայթեցնել Բարսելոնայի 3 ամենամարդաշատ վայրում, այդ թվում և Սուրբ ընտանիքի տաճարում:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում՝ զոբսաշրջիկաների սիրելի վայրերից մեկում, միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել մի քաի տասնյակը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։