Կոուտինյոն Կլոպին հայտնել է, որ չի խաղալու «Լիվերպուլի» կազմում
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մտադիր է ամեն գնով տեղափոխվել «Բարսելոնա»:
Ավելի վաղ մերսիսայդցիները մերժել էին կատալոնացիների առաջարկը՝ 100 մլն եվրո 25-ամյա բրազիլացու համար և հենց Կոուտինյոյի հարցումը՝ տրանսֆերի համար:
Սակայն մեկնարկած մրցաշրջանում Կոուտինյոն մտադիր չէ խաղալ «Լիվերպուլում», ինչի մասին արդեն հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Կոուտինյոն պատրաստ է գործադուլ անել մինչև մայիսի վերջը, եթե դա նույնիսկ նվազեցնի նրա հարավորությունները 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Խաղացողի կողմից առաջին զգուշացումը եղել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Հոֆենհայմի» հետ առաջին խաղը բաց թողնելը, թեպետ պաշտոնական վարկածով Կոուտինյոն չէր խաղացել մեջքի հատվածում ցավեր ունենալու պատճառով: