Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարիճ Լիլո. «Արդեն 2 տարի է՝ մարմնավաճառությամբ չեմ զբաղվում, դրանից առաջ էլ 4 տարի կալանավորված եմ եղել և չեմ զբաղվել» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Աբելի քույրը» հեռուստասերիալում սկսել է նկարահանվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով հանրությանը հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Նրա հայտնվելը հեռուստասերիալում լայն քննարկումների առիթ է դարձել։

BlogNews-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու և բանտից հետո կյանքը փոխելու որոշման մասին։ Ըստ նրա՝ հիմա լրիվ փոխել է կյանքը։

-Լիլիա, ինչպե՞ս հայտնվեցիք «Աբելի քույրը» հեռուստասերիալում, Ձեր կերպարային գիծը երկա՞ր է լինելու։

-Չգիտեմ՝ երկարատև կլինի թե ոչ։ Մինչ այս նկարահանվել է «Որբերը» հեռուստասերիալում, որում թմրամոլի էի մարմնավորում, պարբերաբար էպիզոդներում էի նկարահանվում։ Հիմա դերասանի վարպետության դասերի եմ գնում։ Խնդրանք-նամակով դիմեցի սերիալի ղեկավարությանը և ինձ չմերժեցին։ Շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ ընդառաջեցին, և ես հնարավորություն ունեմ ինձ ցույց տալ այս ոլրտում։

- Հեռուստատեսությունում աշխատանքը նշանակում է, որ Դուք գործ ունեք հասարակության հետ, որը Ձեր հանդեպ բացասական ընկալում ունի։ Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս ոլորտում։ Ի՞նչ եք կարծում, ձեր ունեցած համբավը կխանգարի՞ Ձեզ։

-Դե, իհարկե, խանգարում է։ Ես կարծում եմ և հուսով եմ, որ կգա ժամանակ ու հասարակությունը, ի վերջո, կհասկանա՝ ես ինչ տեսակի մարդ եմ և կընդունի ինձ։

-Ձեր ապագան այս ոլորտում եք տեսնում։

-Նաև՝ այս։

-Իսկ բացի սա՞։ Գիտեմ, որ երաժշտական կուրսերի էլ եք գնում։ Ձեր ապագան շոու բիզնեսո՞ւմ եք տեսնում, թե՞ շոու բիզնեսից դուրս էլ եք գործունեություն ծավալելու։

-Ես ինձ տարբեր ոլորտներում եմ տեսնում ու քայլեր անում այդ ուղղություններով։ Չեմ ուզում խոսել ուրիշ քայլերի մասին, որովհետև արդյունք դեռ չկա, իսկ ես չեմ սիրում խոսել նրա մասին, ինչը դեռ նպատակ կամ երազանք է, ոչ թե իրականությունը։ Ֆիլմն իմ երազանքներից մեկն էր, որն իրականացավ, դրա համար խոսում եմ այդ մասին։

Ֆիլմում մարմնավորում եմ ակումբի մենեջերի։ Կերպարս բացասական է, սակայն չեմ կարծում, որ մարդիկ կարող են դերով որոշել՝ ինչպիսի մարդ եմ ես իրական կյանքում։

-Հանրությունը Ձեր իրական կերպարն էլ միանշանակ չի ընդունում։ Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեք սերիալային կերպարի հետ։

-Իհարկե։ Ես հանրության մոտ տպավորված եմ որպես կոպիտ կերպար ոչ միայն սերիալում։ Մարդկանց 99 %-ի կարծիքն իմ մասին շատ վատ է, իսկ այն 1 %-ն իմ ընկերներն են, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ։ Ես մի քիչ զարմացած եմ՝ ինչի՞ են մարդիկ էդքան չարացած։ Կուզեի մարդիկ մի քիչ փոխվեն, ավելի թեթև նայեն կյանքին։ Աստված ինչպես ինձ է ընդառաջել, օգնել, որ կարողանամ իմ կյանքը փոխել, երազանքներս իրականացնել, ցանկանում եմ, այդ չարացած մարդկանց մոտ էլ ստացվի դա։

-Փաստորեն, ուզում եք փոխե՞լ Ձեր կյանքը։

-Իհարկե, ոչ միայն ուզում եմ, այլև բոլոր քայլերն արել եմ ու անում եմ դրա համար։ Ես չեմ հանձնվելու, հանձնվող մարդ չեմ։

-Լիլիա, Ձեզ համար բա՞րդ էր բանտից ազատվելուց հետո կրկին ինտեգրվել հասարակությանը, որի 99 %-ի բացասական վերաբերմունքը միշտ զգացել եք։

-Իհարկե, դժվար է։ Ես գործել եմ հանցանք, բայց ոչ մեղք։ Իմ հանցանքի համար պետությունն ինձ պատժել է։ Ես իմ պատիժը լիովին կրել եմ, չար մարդկանց պատճառով մինչև հիմա նորից անցնում եմ էդ ամենի միջով։ Ինչի՞ համար, ո՞վ չի սխալվում։ Ոչ ոք չգիտի՝ վաղն իր հետ ինչ կարող է լինել, յուրաքանչյուրը կարող է ճաղերի հետևում հայտնվել։ Ինձ մի բան է հետաքրքիր. եթե մարդը որևէ հանցանք է գործել, ուրեմն ամբողջ կյանքում իրեն պետք է հալածե՞ն, չէ՞ որ մարդուն պիտի հնարավորոթյուն տալ, որ կարողանա այլ կերպ դասավորել իր կյանքը։

Չնայած ես չեմ նեղվում. այսպես ավելի շատ եմ հասկանում, որ իրավունք չունեմ շեղվելու, պետք է հասնեմ իմ բոլոր նպատակներին։ Ես արդեն հատուցել եմ նրա համար, ինչ արել եմ, և ոչ մեկի աչքերում արդարանալու ոչինչ չունեմ, ուղղակի զարմացած եմ, որն մարդիկ են այդպես տրամադրված։

-Փոշմանե՞լ եք այն հանցանքի համար, որ արել եք։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, չէի՞ք անի։

-Իհարկե, եթե ժամանակը հետ տայի, չէի անի, սակայն չես էլ կարող միանշանակ պատասխանել հարցին, որովհետև կան հանգամանքներ, որոնց միջով դու դիտավորյալ չես անցնում։ Լինում են դեպքեր, երբ դա պատահական է ստացվում։ Միշտ չէ, որ անում ես այն, ինչ ծրագրել ես։ Ես կաշխատեի, որ այդ միջադեպը չլիներ և չանցնեի այդ փորձության միջով, սակայն դրա հետ միասին կարող եմ ասել, որ դա պետք էր ինձ. ես շատ բան սովորեցի, իմ կյանքում շատ բաներ ավելի քաղցրացան։ Հասարակ այգում զբոսնելն ինձ համար այլ նշանակություն ստացավ։ Երբ ազատությունից զրկված ես լինում, սկսում ես գնահատել ազատությունը։

-Բանտում անցկացրած տարինե՞րը Ձեզ մտածելու տեղիք տվեցին, որ կյանքը փոխելու, ամեն ինչ այլ կերպ սկսելու ժամանակն է։

-Ես դա հասկացել էի մինչ բանտում հայտվելս, այն ժամանակ ամեն բան գնում էր դեպի այն, որ իմ կյանքը պետք է փոխվեր, ուղղակի եղավ այդ միջադեպը, և ամեն ինչ իրար խառնվեց։ Բանտը մի քիչ այլ կողմով փոխեց իմ կյանքը, բայց կան բաներ, որ չեմ կարող բացատրել։

-Դուք արդեն ընտրել էիք Ձեր ճանապարհը, ի՞նչն էր պատճառ դարձել, որ մտածեիք Ձեր կյանքը փոխելու մասին։

-Ոչինչ հավերժ չէ։ Ես ծանր կյանք եմ ունեցել։ Այնպես չէ, որ մարդիկ լավ կյանքից են կանգնում այդ ճանապարհին։ Ես ծանր ժամանակաշրջանում հայտնվեցի այդ ճանապարհին, հետո սկսեցի քայլեր ձեռնարկել այդ ճանապարհը փոխելու համար, ինձ հնարավորություն էր պետք, որ կարողանամ ուրիշ ձև ապրել։ Ես ստեղծել էի այդ հնարավորությունը, բայց ամեն ինչ հակառակ ստացվեց։ Կարծում եմ՝ բարին դա էր։ Ես շատ եմ հավատում Աստծուն, կարծում եմ՝ Աստծո որոշումն էր, որ ես պետք է անցնեի բանտի ճանապարհը։

-Փոխվելու որոշումից հետո հայտնվեցիք բանտում, որտեղ ձեռք բերեցիք «զոն նայողի» կարգավիճակ։ Կյանքը փոխելու որոշման հետ որքանո՞վ է համադրելի բանտում «զոն նայող» լինելը։

-Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք։ Զոն նայող... մեր ժողովուրդը մեկ-մեկ շատ կարճ է մտածում։ Երբ հայտնվում ես մի տեղ, որտեղ մարդիկ հայտնվել են քեզ պես խնդիրներով, ունես հնարավորություն որևէ բանով աջակցել, օգնել, կողքին լինել, մեկս մյուսին օգնում ենք, սատարում, ի՞նչ զոն նայելու մասին է խոսքը։ Ի վերջո, մենք կին ենք և այս աշխարհ եկել ենք ուրիշ նպատակով, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք։

-Դա այն համբավն է, որը Դուք ունեք։

-Գիտեմ։ Ժողովուրդը չի թողնում, որ ես մոռանամ դրա մասին։

-Այսինքն՝ ուզում եք մոռանա՞լ դա։

-Կյանքում ոչինչ չի կարելի մոռանալ, ոչ թե չի լինի, այլ չի կարելի։ Երբ մարդը մոռանում է իր անցյալը, սկսում է լավ չտեսնել առջևը։ Միշտ պետք է հիշես անցյալդ, որ նույն սխալներդ չկրնկնես և չմոռանաս՝ ով ես եղել։ Ես չեմ մոռանում՝ ինչ ճանապարհ եմ անցել, ինչ խնդիրներ ու դժվարություններ եմ ունեցել, բայց սիրում եմ առաջ նայել։ Երբ հիշում ես՝ որքան դժվար ճանապարհ ես անցել, դիմացիդ ճանապարհն ավելի թանկ է լինում քեզ համար, որովհետև չես ուզում նորից սխալվել, որ էլի չապրես նույն դաժանությունը։

-Լիլիա, Ձեր անցած ճանապարհի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ մի հայտնի հանգամանքի. ժամանակին զբաղվել եք մարմնավաճառությամբ։ Այդ ճանապարհն է՞լ եք որոշել փոխել։

- Ինձ համար դա շատ տհաճ ու ցավալի թեմա է, սակայն կպատասխանեմ հարցին. հիմա չէ։ Ես արդեն 2 տարի է՝ փոխել եմ այդ ճանապարհը։ Ինչու եմ շեշտում 2 տարի, որովհետև 2 տարի առաջ ես դուրս եկա բաց գաղութ (ցերեկը դուրս էի գալիս աշխատանքի, երեկոյան վերադառնում էի գաղութ) և 2 տարի է՝ ընդհանրապես չեմ զբաղվում էդ գործով, դրանից առաջ էլ 4 տարի կալանավորված եմ եղել, էլի չեմ զբաղվել։ Այսինքն՝ արդեն երկար տարիներ են, ես կապ չունեմ այդ ամենի հետ ու չեմ էլ ուզում ունենալ։ Չեմ ուզում ընդհանրապես մտածել այդ մասին։

- Ձեր շրջապատն է՞լ եք փոխել։

-Իհարկե, այն շրջապատը, որը կապված էր Ձեր տված հարցի հետ, բնականաբար, ուզես-չուզես փոխում ես։ Ոչ թե որովհետև էդ մարդիկ են վատը, այլ ուղղակի չես ուզում վերհիշել էդ ամեն ինչը։ Կան մարդիկ, որոնց հետ շփվում ես, զանգում, սակայն փորձում ես քիչ-քիչ փոխել շրջապատդ։ Մենք Հայաստանում ենք, իսկ հայերի 99 %-ը չի հասկանում, որ երբ մարդու հետ շփվում ես, չի նշանակում, որ դու էլ պիտի անես այն, ինչ նա։ Ինչ նշանակություն ունի, որ մարդն էդ գործով է զբաղվում, չէ որ ինքը մարդ է։ Ես նեղվում եմ էդ ամեն ինչից, կան աղջիկներ, որոնց հետ մեծ հաճույքով էլի շփվում եմ, բայց դա չի նշանակում, որ ես պիտի զբաղվեմ դրանով։ Ես շփվում եմ, որովհետև իրենք լավ մարդ են, ինչ անենք, որ այդ ճանապարհն են ընտրել, մեկը երեխա ունի, մյուսը՝ հիվանդ ծնող։

-Այդ ճանապարհը ընտրելուց և բանտում հայտնվելուց հետո Ձեր ընտանիքի անդամները, հարազատները երե՞ս թեքեցին Ձեզանից։

-Իմ այն ընկերները, ովքեր միշտ կողքիս են եղել, ինձանից երես չթեքեցին, որովհետև ինձ ընդունել են այնպես, ինչպես կամ։

Իմ ծնողները մահացած են, ինչ վերաբերում է իմ մտերիմ բարեկամներին՝ իրենք էստեղ չեն ապրում ու, փառք Աստծո, թեև դժվարությամբ, բայց կարողացել եմ դա թաքցնել իրենցից։ Իմաստ չկար մարդկանց տրավմայի ենթարկել։ Իրենք, բնականաբար, կհասկանային ինձ, սակայն դրսում են ապրում, չէին կարողանալու այցելել ինձ, դա իրենց համար տրավմա էր լինելու։ Ավելի լավ էր, որ չիմանային։

-Երեխաներ ունե՞ք։

-Ոչ։

-Մտածո՞ւմ եք ընտանիք, երեխա ունենալու մասին։

-Շատ երկար ժամանակ է՝ ես մտածում եմ այդ մասին։ Իհարկե, առանց դրա չի լինի։ Դա իմ պարտքն է Աստծուն, նաև՝ դա երջանկություն է, ցանկացած կին ուզում է մայրանալ։

-Կողակից ունե՞ք։

-Ես չէի ցանկանա խոսել անձնականի մասին։

ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համարՍերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Անհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի․ Պակիստանի վարչապետ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութ տեղափոխող նավի Ա.Մ.-ն վիրավորել էր դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին․ նոր մանրամասներ Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը միմյանց հարվածներ են հասցրել Լիբանանում Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են չվերթերը ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս ՓաշինյանինԿրակnցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մաhացել է․ Shamshyan Իսրայելը սպանել է «Համաս»-ի ստորաբաժանման հրամանատարի Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը «Սա հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը». Կալասն ու Բայրամովը հանդիպել են Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազիԷմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ․ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դարբնիկ գյուղում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը 3 օր անց մահացել է.նա առևանգել էր «Mercedes»-ըՏեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր Իրանի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել Երկար ժամանակ ջուր չի լինիԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Իրազեկում․ կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Վաշինգտոնը պահանջում է Անդրկովկասի լիակատար վերակողմնորոշում դեպի Արևմուտք. «Վրաստանը ներառյալ»Ոչ տեխնիկական նորություն. «Գազպրոմը» Հայաստանում կստեղծի գազի օպերատիվ ռեզերվ Արդյո՞ք ԵՄ-ի և ԱՄՆ Սենատի «ընտրողները» կքվեարկեն հայ քաղաքացիների փոխարեն Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Ի՞նչ փոխարժեք է սահմանվելԳյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը․ պատմության այս օրը (05 մայիս)Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ» Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Երևանում տղամարդու դի է հայտնաբերվելՊլանային անջատումներ՝ մայիսի 5, 6, 7, 8, 9-ին և 11, 12, 13-ին
Ամենադիտված