Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. արդարադատության նախարարության աշխատակիցը գաղտագողի վնասել է կայանված Nissan-ն ու Lexus-ը՝ պատճառելով մոտ 3 միլիոնի վնաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը բացահայտել է մի խումբ անձանց նկատմամբ գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում կատարելու դեպքեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 15-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Թեհմինե Կարապետյանը ոստիկանություն հայտնել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 23։00-ի սահմաններում, իր Nissan Tiida մակնիշի 91 TL 777 համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը տուն գնալիս նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենան դիտավորությամբ վնասել են՝ պատճառելով 350 հազար ՀՀ դրամի վնաս։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 15-ին, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Սերգեյ Գաբրիելյանը նույնպես իր Lexus RX 350 մակնիշի 89 XX 777 համարանիշի ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, աշխատանքն ավարտելուց հետո ցանկացել է տուն մեկնել և նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված Lexus-ը 4 կողմից վնասել են՝ պատճառելով 2 մլն 500 հազար դրամի վնաս։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Կարապետյանն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես հսկիչ, իսկ Ս. Գաբրիելյանը՝ «Արմենիա» ավիաընկերությունում՝ որպես երկրորդ օդաչու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված «էշությունը» կատարել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Արշակ Ավագյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում։

Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքMicrosoft-ը հայտարարել է ռուսական «Storm-2945»-ի կողմից լայնածավալ կիբերհարձակման մասինԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԻնչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի 5 հիմնական թեկնածուները Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր Սևանա լճում G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Ուկրաինան, ռազմաճակшտի գիծն արագորեն վերածում է նոր ռшզմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի. Զաքարյան Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել, աչք են վախեցնում. Լեւոն Քոչարյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ ՇանելՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԿվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի«Շիրակի ռազմաբազան. Հայաստանը վիճարկում է ռուսական բազայի հողը»2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով
Ամենադիտված