«Ռեալի» գլխավոր մարզիչ Զիդանի աշխատավարձը կրկնապատկվել է
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակելու է աշխատանքն «արքայական» ակումբում:
«AS»-ը հայտնում է, որ ֆրանսիացի մասնագետը և իսպանական ակումբը համաձայնության են հասել նոր պայմանագրի հարցում: Այն ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
Զիդանի տարեկան աշխատավարձը կազմելու է 8 միլիոն եվրո. հիշեցնենք, որ մինչև այժմ նա ստանում էր տարեկան 4.35 միլիոն:
Զիդանը «Ռեալի» մարզչական ղեկին է նախորդ տարվանից. թիմի հետ 2 անգամ անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, մեկ տարի էլ՝ Իսպանիայի չեմպիոն: