Հայտնի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը տղամարդու փչովի սեռական անդամի հագուստ է փորձել. FOTO
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ42-ամյա Քեյթ Բեքինսեյլը հավանաբար սկանդալ է փնտրում: «Ավիատորը», «Վան Հելսինգ», «Փըրլ Հարբոր» ֆիլմերի աստղն իր Twitter-ում տարօրինակ լուսանկար է հրապարակել:
Դերասանուհին լուսանկար է ներկայացրել տղամարդկային հսկայական սեռական անդամի հագուստով:
«Ուղղակի աղջիկը փորձում է մուտք գործել տղամարդկանց աշխարհ», - լուսանկարը մակագրել է աղջիկը:
Թե ինչը, ինչպես եւ ինչու է դերասանուհուն հուշել այս կերպարով ներկայանալու միտքը, ինքը` դերասանուհին ոչ մի կերպ չի բացատրել: Հավանաբար նման արտառոց եղանակով նա փորձել է իր բողոքը հայտնել սեքսիզմի դեմ: Արդեն մեկից ավելի հոլիվուդյան դերասան բողոքել է նրանից, որ կանայք կինոյում տղամարդկանցից պակաս են վաստակում, նույնիսկ երբ լայնածավալ նախագծերում գլխավոր դերեր են խաղում: