Ադրբեջանի զինուժի կրակոցից ՀՀ ՊՆ զինծառայող է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային, ավագ սերժանտ Արմեն Մեխակի Նազլուխանյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիճակը միջին ծանրության է: Նրան տեղափոխում են Երևան»,-ասաց նա:
Վիրավոր զինծառայողին Երևան են տեղափոխում Իջևանի բժշկական կենտրոնից: