Զինծառայողը մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾN զորամասի զինծառայողը մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում են Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության` Արայիկ Խ.-ն, տեղյակ լինելով Ն. Տ.-ի՝ 16 տարին չլրացած լինելու մասին, սեռական բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Արայիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: