Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

WP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իլոն Մասկը զայրացել է՝ տեղեկանալով Starlink արբանյակային կապի չարտոնված օգտագործման երկու դեպքի մասին. Իրանն օգտագործել է համակարգը՝ ամերիկյան ուժերի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար, իսկ ԱՄՆ-ի բանակը ծառայության ռազմական տարբերակը՝ Starshield-ը, օգտագործել է անօդաչու թռչող սարքերի կառավարման համար՝ առանց համապատասխան բաժանորդագրության, գրում է The Washington Post-ը։

Գործողություններին ծանոթ չորս անձինք պարբերականին հայտնել են, որ իրանցի զինվորականները Starlink-ն օգտագործել են ուժերի գործողությունները համակարգելու և հարվածային անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։ Այս տեղեկությունները նախկինում հրապարակայնորեն չէին բացահայտվել։

Աղբյուրներից մեկի վկայությամբ, համապատասխան տեղեկությունները ներառված են եղել ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գաղտնի զեկույցում, որը ներկայացվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։ Սակայն Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությանը հայտնի չէ նման զեկույցի գոյության մասին։

Միաժամանակ Մասկը դժգոհ է եղել, որ ամերիկացի զինվորականները Starshield արբանյակային կապն օգտագործել են մեկանգամյա հարվածային առաջադրանքների համար նախատեսված LUCAS անօդաչու թռչող սարքերի համար։ Աղբյուրների տվյալներով, Պենտագոնը վճարել է ցամաքային օգտագործման սակագնով, մինչդեռ օդում ծառայությունից օգտվելու համար պահանջվել է հինգ անգամ ավելի թանկ բաժանորդագրություն։

Մարտի 1-ին Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ սպառազինության համակարգերում Starlink-ի առևտրային տարբերակի կիրառումը խախտում է ծառայության օգտագործման պայմանները և հայտնաբերվելու դեպքում կասեցվում է։ Մայիսին Starshield-ի արժեքի շուրջ հակամարտությունը հրապարակային բնույթ է ստացել. Մասկը Պենտագոնին մեղադրել է քաղաքացիական համակարգը ռազմական նպատակներով ոչ պատշաճ օգտագործելու մեջ։

Գործարարի դժգոհությունն է՛լ ավելի է մեծացրել ռուսաստանյան անօդաչու թռչող սարքերի հետ կապված դեպքը։ Հունվարին ուկրաինացի զինվորականները դիմել են SpaceX-ին՝ Starlink-ի տերմինալով հագեցած ռուսաստանյան Italmas հարվածային անօդաչու թռչող սարք հայտնաբերելուց հետո։

Ընկերությունը սահմանափակումներ է մտցրել Ուկրաինայի տարածքում ավելի քան 70 կմ/ժ արագությամբ տեղաշարժվող տերմինալների աշխատանքի նկատմամբ, ինչպես նաև ուկրաինական կողմի հետ կազմել է թույլատրված սարքերի ցանկ։

Մարտի 1-ին Քուվեյթի Շուայբա նավահանգստում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի վեց զինծառայող, SpaceX-ը նաև խստացրել է որոշ ծառայություններից օգտվողների ստուգումը։ Հաջորդ շաբաթներին ընկերությունը խստացրել է տերմինալներ վաճառող միջնորդներին ներկայացվող պահանջները և կասեցրել ենթադիլերների միջոցով վերավաճառքի ծրագիրը։

Ինչպես նշում է The Washington Post-ը, այս դեպքերը ցույց են տալիս, թե որքան դժվար է վերահսկել ժամանակակից պատերազմի կարևոր գործիք դարձած գլոբալ արբանյակային ցանցի օգտագործումը։ Չնայած SpaceX-ի սահմանափակումներին, ԱՄՆ-ի հակառակորդները նույնպես գտնում են Starlink-ը ռազմական նպատակներով օգտագործելու եղանակներ։

Ամերիկացի պատմաբանը քննադատել է ՓաշինյանինՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբըԿենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափըՈւկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտներիՆիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա ՄկրտչյանՄաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խnւլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՀիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի․ Գարո ՓայլանՍպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵրևանում պայթյnւն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ կա վիրավnրՀայաստանը դիմում է դատարան. Ինչու՞ Երևանը այլևս չի ցանկանում անաղմուկ լուծել Ռուսաստանի հետ առևտրային վեճըՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթովՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՄեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. «Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆիցԱյսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե ՀովհաննիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌաֆայել Օրդուխանյան. Արևմուտքը Հայաստանին, ինչպես Ուկրաինային, օգտագործում է Ռուսաստանի և Իրանի դեմ քաղաքական հարձակումների համարԱմանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոնԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվելՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավոր
Ամենադիտված