Ամերիկացի պատմաբանը քննադատել է Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆերկայիս «ոչ շատ խելացի և ոչ շատ հավասարակշռված» Հայաստանի կառավարությունը երկիրը մղում է արտաքին աշխարհաքաղաքական հակամարտությունների գիրկը։ Ամերիկացի պատմաբան Պիետրո Շաքարյանն է այդ մասին հայտարարել Թբիլիսիի չեզոքության համաժողովում, գրում է politnavigator.news–ը։
«Պատմականորեն Հայաստանը փորձել է վարել ավելի հավասարակշռված քաղաքականություն, բայց, ցավոք, մենք հիմա ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Երևանի կառավարությունը Հայաստանը քաշում մեծ տերությունների մրցակցության անդունդը, ինչը մտահոգություններ է առաջացնում հայերի մեծամասնության մոտ», - ասել է Շաքարյանը։
Նա նաև կարծում է, որ Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։ «Պաշտոնապես մենք ունենք Փաշինյանի, այսպես կոչված, հաղթանակը վերջին ընտրություններում։ Բայց, ցավոք, այդ ընտրությունները լիովին արդար չէին։ Նա փորձում է հայ ժողովրդին ներքաշել Արևմուտքի և Արևելքի միջև բախման մեջ», - ասել է Շաքարյանը հավելելով, որ իր կարծիքով Հայաստանը պետք է հետևի Վրաստանի օրինակին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am