Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության համաշխարհային օր, Ալբանիա՝ Ազատագրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909– ծնվել է նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը:

1911 –ծնվել է  բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր– պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը:

1917 - ծնվել է հայ խորհրդային շինարար Կոստանդին Մարությանը:

1919 - ծնվել է հրետանու գեներալ-լեյտենանտ Համբարձում Համբարձումյանը։

1920- Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

1921 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1924 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանը:

1925- Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

1929– ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ իր գործունեությունն է  սկսել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1943-ստեղծվել է Հայաստանի Գիտությունների ակադեմին, որի առաջին նախագահ է դարձել Իոսիֆ Օրբելին:

1945-առաջին անգամ ներկայացվել է Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան:

1947 - ծնվել է օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Սեինյանը:

1950 – տեղի է ունեցել Երևանի  Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։

1951 - վախճանվել է նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:  

1956- հեռարձակվել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը:   

1967– Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։ 

1988- ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոալիքները:

2013-չնայած Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը՝ Եվրոպան հրաժարվել է Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել: 

2014- Եղվարդի մանկապարտեզի ավելի քան 50 երեխաների մոտ արձանագրվել է աղիքային ինֆեկցիա՝ շիգելիոզ:

2020- Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի նպատակն է եղել աջակցել ռազմագերի զինվորներին և զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1314 —վախճանվել է ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը:

1797– ծնվել է իտալացի երգահան Գաետանո Դոնիցետին։

1802 —ծնվել է գերմանացի գրող, նովելիստ Վիլհելմ Հաուֆը:

1830 —սկսվել է լեհական ազգային-ազատագրական ապստամբությունը:

1832 —ծնվել է ամերկացի գրող, ֆեմինիստուհի Մեյ Օլկոտտը, որը պատմության մեջ առաջին կինն է, որը գրանցվել է քաղաքական ընտրույթուններին մասնակցելու համար որպես թեկնածու:

1870- սկսվել է Նիկոլայ Պրժևալսկու առաջին ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա:

1899 —հիմնադրվել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբը:

1932– ծնվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

1938 —Ջոն Ջոնսը Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով 30 ժամ 47 րոպեի ընթացքում կտրելով 4484 կիլոմետր հեռավորություն Լոս-Անջելոսից թռել և հասել է Նյու-Յորք: 

1945-սահմանադիր ժողովը հայտարարել է Հարավսլավիայի ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին:

-տեղի է ունեցել աշխարհում առաջին փրկարարական  գործողությունը ուղղաթիռի օգնությամբ:

1947– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է Պաղեստին պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։

2001– վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ Ջորջ Հարրիսոնը։

2002 —Մոսկվայում Ռիմսկի-Կորսակովի  «Ձյունանուշիկ» օպերայի պրեմերայով բացվել է Մեծ թատրոնի նոր բեմը:

2009 —Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքը եղել է երկրում մինարեթների կառուցման արգելքը:

2021 —վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսոր Վլադիմիր Նաումովը:

2023 —վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսսինջերը: 

Կ.Խաչիկյան

Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբըԿենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափըՈւկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտներիՆիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա ՄկրտչյանՄաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խnւլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՀիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի․ Գարո ՓայլանՍպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵրևանում պայթյnւն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ կա վիրավnրՀայաստանը դիմում է դատարան. Ինչու՞ Երևանը այլևս չի ցանկանում անաղմուկ լուծել Ռուսաստանի հետ առևտրային վեճըՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթովՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՄեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. «Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆիցԱյսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե ՀովհաննիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌաֆայել Օրդուխանյան. Արևմուտքը Հայաստանին, ինչպես Ուկրաինային, օգտագործում է Ռուսաստանի և Իրանի դեմ քաղաքական հարձակումների համարԱմանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոնԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվելՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ
Ամենադիտված