Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա Մկրտչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ որոշումը և օրինական ուժ տվել Համբարձումյանին ազատազրկման դատապարտելու դատավճռին։

Նա մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու մեջ։ Ըստ իրավապահների՝ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-17։00-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։ Դավիթ Համբարձումյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

MediaHub-ը զրուցել է ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ՝ պարզելու՝ արդյոք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, ինչ հնարավորություններ ունի Համբարձումյանի թիմը Մասիսի համայնքապետի ընտրություններում, և ինչ պետք է անել Հայաստանում քաղաքական հետապնդումները կանխելու համար։

«Նիկոլը որևէ այլակարծություն չի հանդուրժում՝ անկախ նրանից՝ դա տեղական համայնքային մակարդակով է, թե Հայաստանի Հանրապետության մակարդակով։ Ցանկացած ընդվզող և ընդդիմացող հայ մարդու նա, բնականաբար, տանում է երկու ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ։ Ցավոք սրտի, դեպքեր եղել են և՛ ազատազրկման, և՛ մահվան»,– ասաց Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Դավիթ Համբարձումյանը ոչ միայն քաղաքական հետապնդումների է ենթարկվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այլև այսօր, իր գնահատմամբ, բռնադատված է։

«Մարդը ձերբակալվել է և դատապարտվել ոչ թե այն պատճառով, որ քրեական օրենսգրքով պատժելի որևէ արարք է կատարել, այլ միայն նրա համար, որ պայքարել է Նիկոլի իշխանազավթման դեմ, պայքարել է իր համայնքում իր քաղաքացիների ձայնը, իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,– նշեց նա։

Անդրադառնալով Մասիսի համայնքապետի ընտրություններին և Դավիթ Համբարձումյանի թիմի հնարավորություններին՝ Մկրտչյանն ասել է, որ քաղաքացիները պետք է շարունակեն իրենց դիմադրությունն ու հակազդեցությունը։

«Մասիսում մեր քաղաքացիները պիտի շարունակեն դիմադրել և փորձեն ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը չկարողանա ավարտին հասցնել իր մշակած ծրագիրը։ Դավիթ Համբարձումյանը ներկայացրել է այդ հույսը, և ես հույս ունեմ, որ մասիսցիները կկարողանան իրենց դիմադրությունն ու հակազդեցությունը ցույց տալ»,– ասաց Մկրտչյանը։

Հարցին՝ ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանում այլևս քաղաքական հետապնդումներ չլինեն, Մկրտչյանը պատասխանել է, որ դրա լուծումը կապում է գործող իշխանության հեռացման հետ

«Հայաստանում քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնաճնշումների և ատելության այս տարանջատումը փակվելու է միայն Նիկոլի չլինելով։ Այլ ընտրական միջոցներ և մեթոդներ չկան։ Ցանկացած տեսակի պայքար, որը մենք պատկերացնում ենք առանց Նիկոլի հեռացման, դատապարտված է ձախողման, որովհետև նա, բնականաբար, ստրկացված և հպատակեցված պետական ապարատն օգտագործում է ոչ թե երկրում օրինականությունն ու ներքին կայունությունն ապահովելու, այլ բացառապես իր աթոռը պահելու համար»,– հայտարարեց նա։

Նիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա ՄկրտչյանՄաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խnւլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՀիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի․ Գարո ՓայլանՍպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵրևանում պայթյnւն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ կա վիրավnրՀայաստանը դիմում է դատարան. Ինչու՞ Երևանը այլևս չի ցանկանում անաղմուկ լուծել Ռուսաստանի հետ առևտրային վեճըՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթովՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՄեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. «Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆիցԱյսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե ՀովհաննիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌաֆայել Օրդուխանյան. Արևմուտքը Հայաստանին, ինչպես Ուկրաինային, օգտագործում է Ռուսաստանի և Իրանի դեմ քաղաքական հարձակումների համարԱմանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոնԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվելՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբՀայաստանը սպառնում է Ռուսաստանին դատարան դիմելով. Ի՞նչ ռիսկի է դիմում Փաշինյանը Եվրոպայի հետ մերձեցման համարԵրեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերներըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. ՄասադիկովԽորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում. պատմության այս օրը (Նոյեմբերի 28)Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»«Հրապարակ». «Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում«Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերովՀայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ Մասադիկով«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել ենԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համար
Ամենադիտված