Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Արհեստական բարոյականություն

Ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը։ Պարտությունից հետո ստի, ցինիզմի, անորոշության ու ինքնախաբեություն հետևանքով ձևավորվել է բարոյականության «սուվերեն» հայկական միջավայր։ Հանրային կյանքի ընդունված բարոյական նորմերի փլուզումը, «ինքնիշխան այլանդակ» նոր նորմերի ձևավորումը պայմանավորում են մեր միջավայրը։

Վստահ եմ՝ սա մենք չենք, մեր բնական վիճակը սա չէ, այդ պատճառով էլ այսօրվա հայաստանյան մթնոլորտը կոչենք արհեստական բարոյականություն։ Սա ժամանակավոր հայի բարոյականություն է։ Բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ։

«Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրն օր օրի զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից։ Մեր միջավայրը գնում է անմարդկայնացման։ Այս մթնոլորտում ամեն ինչ թարս է ընկալվում, ամեն ինչ կեղծվում ու այլանդակվում է։

Մեր այսօրվա հայաստանյան արհեստական բարոյականությունը ունի մի քանի վառ հատկանիշ. ապրումակցման կրիտիկական ցածր շեմ, համընդհանուր ապատիայի մթնոլորտ և անձնական պատասխանատվության մերժում։

«Ժամանակավոր հայի» այս միջավայրը իր էությամբ անկանխատեսելի է. ամեն այլանդակություն սպասելի է, ամեն անհավանական հանրային և անհատական անկում սպասելի է։ Հավաքական ամոթի և հավաքական «ստոպ»-երի որևէ մեխանիզմ, ըստ էության, չի գործում։

Նախորդ հոդվածում գրել էի սոցիալական ամնեզիայի երևույթի մասին, երբ մեր հասարակությունը, տարբեր սերունդներ սկսում են «չհիշել» իրենք իրենց, սեփական և հավաքական անցած ճանապարհը։ Անհատական զրոյացման անսահմանափակ օրինակներ կան, երբ մարդիկ սկսում են կեղծել իրենք իրենց՝ լուսանկարների ջնջումից մինչև նախորդ կյանքի այլ դրսևորումներ։ Անձնական անվտանգության՝ մի դեպքում օբյեկտիվ, շատ այլ դեպքերում՝ աղավաղված ընկալումը մարդկանց ստիպում է իրարից դիստանցավորվել, խուսափել, ուրանալ։

Հասարակության մեջ առաջացել են արհեստական խավեր-սեգմենտներ՝ իրավիճակային, արհեստական, որոնք չպետք է լինեին և որոնք չկան նորմալ հասարակություններում։ Մեզ մոտ կան, և այդ սեգմենտները էական ազդեցություն են ունենում այսօրվա հանրային մթնոլորտի վրա՝ ստեղծելով մի քանի Հայաստաններ.

1. Կալանավորված Հայաստան

2. Հուսահատված, քանդված Հայաստան

3. Իրականությունից փախչող Հայաստան

4. Ծպտյալ Հայաստան

5. Ցինիկ Հայաստան

6. Հայաստան՝ առանց Հայաստանի

Ինչու եմ սա նշում, որովհետև հենց այս մթնոլորտո´ւմ ենք մենք կայացնելու բարդ ճակատագրական որոշումներ, որտեղ սխալվելու գինը աննկարագրելիորեն թանկ է։ Այս մթնոլորտում ենք անցկացնելու առաջիկա շատ բարդ ամիսները կամ գուցե տարիները։

Հաջորդիվ կփորձեմ տալ այս շերտերի նկարագրությունը և նրանց ազդեցությունը՝ ընդհանուր միջավայրի, մեր այլանդակ «արհեստական բարոյականության» ձևավորման վրա»,- գրել է Հովհաննիսյանը։

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթովՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՄեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. «Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆիցԱյսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե ՀովհաննիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌաֆայել Օրդուխանյան. Արևմուտքը Հայաստանին, ինչպես Ուկրաինային, օգտագործում է Ռուսաստանի և Իրանի դեմ քաղաքական հարձակումների համարԱմանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոնԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվելՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբՀայաստանը սպառնում է Ռուսաստանին դատարան դիմելով. Ի՞նչ ռիսկի է դիմում Փաշինյանը Եվրոպայի հետ մերձեցման համարԵրեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերներըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. ՄասադիկովԽորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում. պատմության այս օրը (Նոյեմբերի 28)Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»«Հրապարակ». «Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում«Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերովՀայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ Մասադիկով«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել ենԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված