«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար՝ ենթականերին պատժելու նպատակով։ Շրջանառության մեջ է դրվել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ծառայողների համար սահմանել բժշկական ստուգում անցնելու, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պարտականություններ եւ դրանք չկատարելու դեպքում` պատասխանատվության միջոցներ։
Ըստ նախագծերի հիմնավորման, գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս լիարժեք հաշվի առնելու ծառայության առանձնահատկությունները, ծառայողների համար սահմանված չեն բժշկական ստուգում անցնելու, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պարտականություններ եւ դրանք չկատարելու համար պատասխանատվության միջոցներ։
Նաեւ հստակեցվելու է կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը` կոպիտ խախտում է համարվելու, օրինակ, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը, որի համար կարող է ծառայությունը դադարեցվել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում