Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Դրանով սահմանվում է պետության կողմից հանրային բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման միասնական, հասցեական և թվայնացված կարգ։ Այսպես՝ կներդրվի բազային կրթաթոշակային միավոր (այսուհետ B), այն է՝ կրթաթոշակների չափերը հաշվարկելու համար կիրառվող միավոր, որը հավասար է 50000 դրամի։ Նախատեսվում է մի քանի համակարգերի ներդրում:

Մեկնարկի կրթաթոշակ. հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունված Հայաստանի քաղաքացիներին (ինչպես նաև փախստականներին և արտակարգ իրավիճակում հայտնված երկրներից տեղափոխված օտարերկրացիներին) տրամադրվում է ուսման առաջին տարվա վարձի լրիվ (100 տոկոս) փոխհատուցում։

Հասցեական սոցիալական աջակցության բազմաշերտ համակարգ. երկրորդ և հաջորդ ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցումը (25 տոկոսից մինչև 100 տոկոս) կապվում է բավարար առաջադիմության և սոցիալական կարգավիճակի կամ ընտանիքի եկամտային երեք մակարդակների հետ՝ միաժամանակ տրամադրելով ամսական սոցիալական ակադեմիական կրթաթոշակ (բազային միավորի՝ 50000 դրամի 0,6-ից մինչև 1,0 գործակցի չափով)։

Կեցության և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում. սոցիալական աջակցության I–III մակարդակներին համապատասխանող ուսանողներին տրամադրվում է կեցության աջակցություն (ամսական մինչև 70000 դրամ՝ կացարանի կամ մասնավոր բնակարանի վարձակալության համար, եթե բնակավայրը հեռու է առնվազն 20 կմ) և տրանսպորտային աջակցություն (Երևան քաղաքի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտ)։

Թվայնացում և հստակ ֆինանսական վարչարարություն. կրթաթոշակների կառավարումն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թվային համակարգի միջոցով՝ տվյալների ինքնաշխատ նույնականացմամբ և բուհերի հետ կնքվող տարեկան ֆինանսավորման պայմանագրերի ճշգրտման մեխանիզմով։

Առաջադիմության և առաջնահերթ ծրագրերի խրախուսում. ներդրվում է ՄՈԳ-ի նորմավորված վարկանիշային սանդղակ՝ ուսման վարձի 25 տոկոսից 100 տոկոս փոխհատուցմամբ: Պետության համար առաջնահերթ մասնագիտությունների գծով կիրառվում է փոխհատուցման ավելի լայն ծածկույթ (բավարար առաջադիմությամբ բոլոր ուսանողների համար)։

Դոկտորական (երրորդ մակարդակի) և ձեռքբերումների կրթաթոշակներ. Դոկտորանտների համար սահմանվում է ամսական կրթաթոշակ, որի հիմնական չափը ամսական 150 000 դրամ (3 × B) է, իսկ կառավարության հաստատած գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղությամբ՝ ամսական 200 000 դրամ (4 × B)։ Ուսման վարձի կրթաթոշակային տեղը կարող է տրամադրվել առանձին։ Նպատակային և միջազգային կրթաթոշակներ. Միջազգային կրթաթոշակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ մասնագիտություններով օտարերկրյա բուհերում բարձրագույն կրթություն ստանալու և ձեռք բերված որակավորումը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով (Հայաստանում աշխատելու պարտավորություն և չկատարված պարտավորությանը համամասնական վերադարձի մեխանիզմ)։

Նպատակային կրթաթոշակի տրամադրման համատեքստում կանոնակարգվում է գործատուների հետ համաֆինանսավորմամբ (պետական մասնակցությունը՝ մինչև 50 տոկոս, առաջնահերթ ուղղություններով՝ մինչև 70 տոկոս): Սահմանվում է նաև ընդհանուր հիմունքներով բուհ ընդունված (հայերենին տիրապետող) օտարերկրյա ուսանողների խրախուսական կրթաթոշակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերներըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. ՄասադիկովԽորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում. պատմության այս օրը (Նոյեմբերի 28)Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ ՄասադիկովԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԱշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելՀաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակըԱրմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանցՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցըԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաՓոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկներըԻրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը
Ամենադիտված