Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հատկապես վերջին մեկ ամսում բազմաթիվ դժգոհություններ կան Հայաստանի քաղաքացիներից, որ «Վայլդբերրիզից» գրեթե բոլոր պատվերների դեպքում առկա է ուշացում, իսկ որոշ դեպքերում գնումներն ընդհանրապես չեն հասնում: Քաղաքացիները նշում են, որ պատվեր կատարելուց մի քանի օր անց կատարվում է «թարմացում» պատվերի ուշացման մասին, նշվում է նոր ժամկետ, սակայն այդ ժամկետի ավարտից հետո էլ ստացվում է նոր տեղեկություն, որ առաքումը «ԿԼԻՆԻ ՈՒՇ», ընդ որում՝ այլևս չնշելով որևէ ժամկետ: Հարց տալու դեպքում ստացվում է «ռոբոտի» ստանդարտ պատասխան, որ պատվերն ուշանում է, պատվերը հասնելուն պես կտեղեկացնեն:

Սոցցանցային քննարկումներում նշվում են տարբեր պատճառներ՝ սկսյալ «Վայլդբերրիզում» կառուցվածքային ու կադրային փոփոխություններից մինչև հայ-ռուսական հարաբերություններ: Իրական պատճառների մասին մեկնաբանություններ ստանալու համար «Փաստ» թերթը գրավոր հարցով դիմել է Հայաստանում «Վայլդբերրիզի» մամուլի ծառայությանը: Ստացել ենք բավական ընդհանրական պատասխան, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միակ հավելումով, որ պատասխանում այդպես էլ կոնկրետ վերջին շրջանի աննախադեպ ուշացումների հետ կապված հստակություն չկա, ինչպես և չկա պատասխան հարցին, թե ե՞րբ կարող են մարդիկ ակնկալել իրավիճակի շտկում.

 «Ի պատասխան «Փաստ» թերթի հարցման՝ հայտնում ենք, որ առաքման ժամկետները կարող են փոփոխվել՝ կախված պատվերների ծավալից, առաքման երթուղուց և լոգիստիկ ցանցի ծանրաբեռնվածությունից։ Առաքումը ներառում է մի քանի փուլ՝ առաքանիների մշակում և տեսակավորում, փոխադրում լոգիստիկ կենտրոնների միջև և առաքում պատվերների ստացման կետ կամ գնորդի հասցեով։ Միջսահմանային առաքանիներն ավելի երկար ճանապարհ են անցնում, և փուլերից որևէ մեկում ժամկետի փոփոխությունը կարող է ազդել պատվերի ստացման ամսաթվի վրա։ Խոշոր զեղչային արշավների ընթացքում լոգիստիկ ցանցի ծանրաբեռնվածությունն աճում է, ինչի հետևանքով առանձին պատվերների առաքումը կարող է ավելի երկար տևել։

Հայաստանում Wildberries-ի տեղական պահեստից պատվերներն առաքվում են բնականոն ռեժիմով։ Այդ ապրանքներն արդեն Հայաստանում են և գնորդներին են առաքվում երկրի ներսում գործող երթուղիներով։

Մենք հասկանում ենք, որ պատվերի ստացման ամսաթիվը կարևոր է գնորդների համար։ Առաքման նախնական ժամկետը նշվում է Wildberries-ի կայքում և հավելվածում՝ նախքան պատվերի հաստատումը։ Պատվերը ձևակերպելուց հետո գնորդներն իրենց անձնական էջում կարող են հետևել առաքանու կարգավիճակին և տեսնել առաքման ժամկետի փոփոխությունները։ Եթե չնախատեսված ուշացման պատճառով գնորդն այլևս չունի ապրանքի կարիքը, նա կարող է չեղարկել պատվերը՝ տվյալ պատվերի համար գործող պայմանների համաձայն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում. պատմության այս օրը (Նոյեմբերի 28)Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ ՄասադիկովԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԱշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելՀաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակըԱրմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանցՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցըԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաՓոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկներըԻրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ
Ամենադիտված