Վանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ղարդաշյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Վարդանանց 98, 13/1) և հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Այսպես՝
-
արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
-
սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել չներծծող նյութերից,
-
սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի արտադրական տարածք:
Խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: