Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի փողոցներում երբեմն բավական է երկու մեքենայի թեթև բախումը, որպեսզի մի քանի րոպեում երթևեկությունը կաթվածահար լինի։ Վարորդները սպասում են վթարի հանգամանքների պարզաբանմանը, ապահովագրական գործընթացների ավարտին, իսկ այդ ընթացքում առաջացած խցանումը տարածվում է հարակից փողոցների վրա՝ վերածվելով ժամեր տևող երթևեկային խնդրի։ Թեև ճանապարհատրանսպորտային պատահարները մայրաքաղաքի խցանումների միակ կամ հիմնական պատճառը չեն, դրանց հետևանքով առաջացող լրացուցիչ ծանրաբեռնվածությունը հատկապես զգալի է դառնում արդեն իսկ գերծանրաբեռնված փողոցներում։

Խնդրի կարգավորման համար օրենսդրական մեխանիզմներ նախատեսված են․ մասնավորապես, թեթև պատահարների դեպքում գործում է ճանապարհի արագ ազատման՝ 20 րոպեի պահանջը։ Սակայն հարցն այն է, թե որքանո՞վ է այս կարգավորումն արդյունավետ գործնականում, եթե վարորդները հաճախ չեն կարողանում սահմանված ժամանակում ավարտել անհրաժեշտ գործողությունները և շարունակում են մնալ երթևեկելի հատվածում։

ԱՊՊԱ բյուրոյի խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի գնահատմամբ՝ ՃՏՊ-ները որոշակի հատվածներում լրացուցիչ ծանրաբեռնում են երթևեկությունը, սակայն դրանք Երևանի խցանումների հիմնական պատճառը համարել չի կարելի։ Նրա խոսքով՝ 20 րոպեի մեխանիզմն էլ գործնականում դժվար իրագործելի է, քանի որ պատահարի մասնակիցները մինչև մեքենաները հեռացնելը պետք է հստակեցնեն մի շարք հանգամանքներ։

«Այդ օրենքը կյանքի կոչված է, բայց կիրառելի չէ։ Պատահարի ժամանակ վարորդների միջև բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նույնիսկ եթե երկու կողմն էլ համաձայն են ինքնուրույն գրանցել պատահարը, մինչև ապահովագրական ընկերությունների հետ անհրաժեշտ գործողություններն իրականացնելը, վնասները պարզելը և գործընթացը կազմակերպելը՝ 20 րոպեից ավելի ժամանակ է անցնում։ Այդ ամբողջ գործընթացը սահմանված ժամանակում տեղավորելը շատ դժվար է»,- նշում է Քեյանը։

Այսպիսով՝ խնդիրը միայն վարորդների անտեղյակությունը կամ ճանապարհը չազատելու ցանկությունը չէ։ Հարց է առաջանում՝ արդյոք սահմանված ժամկետը համապատասխանում է իրական ընթացակարգերին, և արդյոք հնարավոր է վերանայել դրանք այնպես, որ ապահովագրական գործընթացը չվերածվի քաղաքի երթևեկության լրացուցիչ խոչընդոտի։

Այդուհանդերձ, Քեյանի համոզմամբ՝ անգամ ՃՏՊ-ների հետևանքով առաջացող խցանումների վերացումը բավարար չի լինի Երևանի երթևեկությունը էապես բարելավելու համար։

Իսկ որոնք են երևանյան արդեն սովորական դարձած բարձր բալանոց խցանումների հիմնական պատճառները, Քեյանի գնահատմամբ՝ գործոնները մի քանիսն են՝ երթևեկության ոչ արդյունավետ կազմակերպումը, հանրային տրանսպորտի ոչ բավարար գրավչությունն ու այլընտրանքային տեղաշարժի հնարավորությունների սահմանափակությունը։

«Քաղաքապետարանը տարիներ առաջ պնդում էր, որ  Երևանում կայանատեղիները թանկացնենք, խցանումները կթեթևանան, թանկացրեցինք՝ երկու տարի չթեթևացավ։ Այսինքն, հինական պատճառը կայանատեղիները չէին, որը որ պետք է կարգավորվեր, հիմա էլ օրենք է ընդունվում, որ երկրորդ գիծ կայանածների տուգանքը բարձրացնեն, բայց դա էլ չի պատճառը: Հիմնական պատճառը երթևեկության սխալ կազմակերպումն է։ Պետք է քաղաքային իշխանությունները մասնագետներ ներգրավեն, որպեսզի երթուղիները ճիշտ կազմակերպվեն։ Բացի այդ, անհրաժեշտ է բարելավել հանրային տրանսպորտը և ստեղծել այլընտրանքային տեղաշարժի հնարավորություններ»,- ընդգծում է նա։

Քեյանի առաջարկներից մեկը քաղաքում հանրային տրանսպորտի համար անարգել երթուղիների ամբողջական ցանցի ձևավորումն է։ Նրա կարծիքով՝ առանձնացված երթուղիներից պետք է կարողանան օգտվել նաև համապատասխան կարգով լիցենզավորված տաքսի ծառայությունները, իսկ հեծանվորդների և ինքնագլորների համար ևս անհրաժեշտ են առանձնացված ուղիներ։

Նրա համոզմամբ՝ տրանսպորտային քաղաքականությունը չպետք է սահմանափակվի մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը բարդացնելով կամ վարորդների նկատմամբ տուգանքներն ավելացնելով։ Փոխարենը պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացին սեփական մեքենայից հրաժարվելու գործնական պատճառ կունենա։

«Պետք է այնպես անել, որ մարդն ինքը նախընտրի հանրային տրանսպորտը։ Եթե քաղաքային տրանսպորտը հարմարավետ լինի, և քաղաքացին կարողանա Ա կետից Բ կետ արագ ու մատչելի հասնել, նա գուցե այլևս մեքենայով չտեղաշարժվի։ Խնդիրը մարդկանց սահմանափակումների առաջ կանգնեցնելը չէ, այլ նրանց համար հարմարավետ այլընտրանք ստեղծելը:  Եվ վերջին երկարաժամկետ քայլը, միակողմանի փողոցները պետք է ընդլայնեն դեպի աջակողմյան երթևեկությունը: Սարյան փողոցը, տեսեք, դարձրել են միակողմանի, այդ փողոցը բավականին կարգավորվել է, հոսքն ավելի արագացել է»,- ասում է Քեյանը։

Մյուս կարևոր հանգամանքը վարորդական մշակույթն է։ Ըստ Քեյանի՝ խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը, լուսացույցի ազդանշանները չպահպանելը և այնպիսի խախտումները, որոնց հետևանքով վարորդներն իրենք են արգելափակում երթևեկությունը։

«Երբ վարորդը ծանրաբեռնված խաչմերուկ է մտնում՝ առանց հաշվի առնելու, որ այնտեղից դուրս գալու հնարավորություն չկա, ինքն է խցանում ստեղծում։ Երբեմն նման իրավիճակն ավելի մեծ խնդիր է առաջացնում, քան 20 րոպե տևող վթարը»,- նկատում է նա։

Քեյանի խոսքով՝ խնդրի երկարաժամկետ լուծումներից մեկը երթևեկության կանոնների ուսուցումը դեռ մանկապարտեզից և դպրոցից սկսելն է։ Նա կարևորում է նաև բալային համակարգի հետևողական կիրառումը՝ հատկապես կոպիտ խախտումների, ոչ սթափ վիճակում և արագության գերազանցմամբ մեքենա վարելու դեպքերում։

«Մենք մեխանիզմ ունենք այդ բալային համակարգով, որով օրինազանց վարորդներին անգամ զրկում էին վարորդական վկայականից, որը կատարվեց, սակայն նախորդ ընտրություններում մի մասը համաներվեցին, նորից վերականգնվեց իրենց վարորդական վկայականները։ Հիմա չգիտեմ այդ մեխանիզմը ինչի էր պետք ներդնել, ապա  նորից համաներում կիրառել։ Այդ մեխանիզմը աշխատում էր, այդ համակարգը բավական մեծ փոփոխություններ արեց, վկայականին զրկվեցին հատկապես այն վարորդները, ովքեր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա էին վարում, ընդ որում մահվան ելքով և ծանր վնասվածքների հասնող վթարների մեծ մասը հենց ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով է, երկրորդ պատճառը արագ երթևեկելն է»,- նկատում է Քեյանը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաՓոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկներըԻրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՍահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքներըՀանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը. պատմության այս օրը (Նոյեմբերի 27)ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. PoliticoՎթար է․ ջուր չի լինելուԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանՄեքսիկայում զինվшծ հարձակամն հետևանքով 26-ամյա ֆուտբոլիստ է մահացելՄենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. ԹրամփԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված